System of a Down

‘’System of a Down’’ ռոք բենդը ստեղծվել է 1994 թվականին`Հարավային Կալիֆոռնիայում: Բենդի անդամներն են ծագումով հայ` վոկալիստ, ստեղնաշարային գործիքներ նվագող եւ կիթառահար Սերժ Թանգյանը, վոկալիստ եւ կիթառահար Դարոն Մալաքյանը, բեք-վոկալիստ եւ բաս կիթառահար Շավո Օդադջյանը եւ հարվածային գործիքներ նվագող Ջոն Դոլմոյանը:
Խումբը կոմերցիոն հաջողության հասավ` թողարկելով ստուդիայում ձայնագրված հինգ ձայնասկավառակներ, որոնցից երեքը գլխավորեցին Billboard 200 հիթ շքերթը: System of a Down կամ SOAD խումբը չորս անգամ նոմինացվել է Grammy ամենահեղինակավոր մրցանակի: 2006 թվականին նրանք, վերջապես, արժանացան Grammy-ի: 2006 թվականի օգոստոսի 13-ին խումբը ստեղծագործական դադար հայտարարեց, SOAD-ի անդամները անհատական կարիերա ծավալեցին: 2010 թվականի նոյեմբերի 10-ին խումբը հայտարարեց, որ վերամիավորվում է: 2011 թվականի ընթացքում SOAD-ը համատեղ կազմով մի շարք շրջագայություններ ունեցավ Եվրոպայում, հյուսիսային եւ հարավային Ամերիկայում:
System of a Down -1998
Toxicity - 2001
Steal This Album! - 2002
Mezmerize -2005
Hypnotize - 2005
Լավագույն ալտերնատիվ ներկայացում (Europe Music Awards ) - 2005
Լավագույն ելույթի ծանր ռոք ժանրում (‘’ Grammy’’) - 2006
“MTV Woodie Award’’ - 2006
‘’Toxicity’’ երգը VH1-ի թոփ 40 մետալ երգերի ցանկի 14-րդ հորիզոնականում - 2006







