Շանթի «Բանակում» հեռուստասերիալում Կարինային մարմնավորող Մառա Սարուխանյանն ամուսնացել է: Նոյեմբերի 5-ին տեղի ունեցած հարսանիքի լուսանկարները նա տրամադրել է BRAVO.am-ին` պատմելով ամուսնու եւ այժմյան զբաղվածության մասին:
Մառա Սարուխանյանն ամուսնացել է
Մառայի ընտրյալը մասնագիտությամբ ֆինանսիստ Առնոլդն է.«Ամուսնուս տասը տարուց ավելի եմ ճանաչում. մեր ծնողները շատ մտերիմ են եղել: Նա ինձ համար ոչ միայն ամուսին է, այլեւ անփոխարինելի ընկեր»,-նշել է նա:
Հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել Հայաստանում, սակայն այժմ զույգը բնակվում է Մոսկվայում.«Այստեղ մենք աշխատում ենք: Այս տարի կավարտեմ համալսարանը, հետագայում կմտածեմ երկրորդ մասնագիտության մասին»:
Մառա Սարուխանյանն ամուսնացել է
Մառայի եւ Առնոլդի հարսանիքին ներկա են եղել բարեկամներն ու մտերիմները. «Շատ հյուրեր ունեինք նաեւ Ռուսաստանից եւ այլ երկրներից: Խնջույքին հարսի պարը պարել եմ Սոնա Շահգելդյանի «Հարսի շոր» կատարման ներքո»:
BRAVO.am-ը շնորհավորում է Մառային եւ երջանկություն մաղթում:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մառայի անձնական արխիվից


×
25,443






