14 Մայիս 17
«Եվրատեսիլ 2017»-ում հաղթեց Պորտուգալիան
 
 
0

Այս տարվա «եվրատեսիլյան» իրարանցումը եւս ավարտվեց: Կիեւում կայացած «Եվրատեսիլ 2017» մրցույթում հաղթեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը` «Amar pelos dois» երգով, երկրորդ հորիզոնականում Բուլղարիայից Քրիստիան Կոստովն է, երրորդում` Մոլդովայից SunStroke Project-ը:

Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը

Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկն իր «Fly With Me» երգով 18-րդ հորիզոնականում է:


Նշենք, որ հայաստանյան ժյուրին եւս 12 միավոր տվեց Պորտուգալիայի ներկայացուցչին: Միավորները հայտարարեց Իվետա Մուկուչյանը:

Արծվիկը
 
Հիշեցնենք, Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2006 թվականից: Մեր առաջին մասնակիցը` Անդրեն, գրավեց 8-րդ տեղը, 2007-ին նույն հորիզոնականում հայտնվեց նաեւ Հայկոն: 2008-ին Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, 2009-ին Ինգա եւ Անուշ Արշակյանները 10-րդն էին, 2010-ին Եվա Ռիվասը` 7-րդը, 2011-ին Էմմին չհաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը, 2012-ին մեր երկիրը չմասնակցեց Բաքվում կայացած մրցույթին, 2013-ին «Dorians» ռոք-խումբը գրավեց 18-րդ հորիզոնականը, 2014-ին Արամ MP3-ին` 4-րդը, 2015-ին «Genealogy» խումբը 16-րդն էր, իսկ նախորդ տարի Իվետա Մուկուչյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: 


BRAVO.am



 
 
Հայաստանյան պատվիրակությունը

Հայաստանյան պատվիրակությունը

Արծվիկը

Արծվիկը

Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը

Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
49513 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: