17 Մայիս 16
«Խենթ ու խելառ տղաները» Դրամատիկականում
 
 
0

Թատերասերների համար երեւանյան պրեմիերա` Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում ընդգրկվել է նոր ներկայացում` «Խենթ ու խելառ տղաներ», որի պրեմիերային ներկա է եղել BRAVO.am-ը։

Գուժ Մանուկյանը եւ Գագիկ Մկրտչյանը` «Խենթ ու խելառ տղաները» ներկայացման պրեմիերային

Դերերում են ՀՀ Ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, Նաիրա Շահիրյանը, Գագիկ Մկրտչյանը, Լուսին Վարդանյանը, Նիկոլայ Ավետիսյանը եւ Էմմա Մանուկյանը։ Ամերիկացի ժամանակակից դրամատուրգ եւ սցենարիստ Նիլ Սայմոնի ստեղծագործությունը թարգմանել եւ բեմադրել է Ժան Նշանյանը, նկարչական ձեւավորումն իրականացրել է Կարեն Գրիգորյանը, երաժշտական ձեւավորումը՝ Աշոտ Փափազյանը։

2 գործողությամբ կատակերգության հերոսներ Նյու Յորքում բնակվող տեր եւ տիկին Տակերների որդիները ցանկանում են ծնողներից հեռու ազատ կյանք ունենալ։ Ներկայացման հիմքում հայրեր ու որդիներ խնդիրն է։ Եղբայրներ Ալենի ու Բադիի հոր կարծիքով՝ իր ավագ որդին անբան է ու անպատասխանատու, իրավիճակը սրվում է, երբ Բադին 21 տարեկանում որոշում է հետեւել ավագ եղբոր օրինակին։
Էմմա Մանուկյանը եւ Նիկոլայ Ավետիսյանը

Գլխավոր խենթ ու խելառ հերոսին մարմնավորող Գագիկ Մկրտչյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր կերպարին. «Փորձել եմ ճիշտ մատուցել, նույնիսկ մի փոքր զարմացնել, մի քիչ էլ շատ քրտնել ավելին անելու համար։ Այս կերպարի բնավորության շատ գծեր ինձ նման են, մոտ 80 տոկոսով ինքս հերոսի ապրելակերպով եմ ապրում»։

Այն հարցին, թե ինչով է առանձնանում նոր ներկայացումը, դերասանը պատասխանել է՝ դրամատիկականի կատակերգությունները ուրույն ձեռագրով են, այս մեկն էլ այդպիսին է.«Նպատակն է, որ հանդիսատեսը հրճվանք ապրի, այլ ոչ թե գան խնդալու համար, այսինքն` իրավիճակները որքան ծիծաղելի են, այնքան էլ մտածելու տեղիք են տալիս։ Եթե ասեմ` այս ներկայացման մեջ շատ լուրջ միտք է թաքնված, կստեմ, բայց ընտանեկան իրավիճակ է, որը կարող է ցանկացած երկրում լինել։ Բնական խնդիր է զավակների համար. պետք է քո կյանքով ապրես, որ հետո հասկանաս, թե ինչի են ձգտում ծնողները»։
Լուսին Վարդանյանը եւ Գագիկ Մկրտչյանը

Հերոսի սիրելի աղջկա՝ Կոնիի դերակատար Լուսին Վարդանյանը բնութագրել է իր հերոսուհուն.«Իմ կերպարն ունի իր դրաման, տղայի հետ հարաբերությունների սկզբում հումոր չկա։ Երբ Ժան Նշանյանն ինձ հարցրեց, թե երկու հերոսուհիներից որին կցանկանայի մարմնավորել, Կոնիին ընտրեցի, քանի որ Փեգին որոշ չափով նման է իմ նախորդ դերերին։ Պետք է անկեղծորեն ասեմ, որ հերոսուհիս գլխավոր պլանում չէ, դերիս հանդեպ «քաղց» ունեմ, մինչեւ վերջ ինքս դրաման չեմ ապրում»։

Դերասանուհու փոխանցմամբ՝ ներկայացմանը երկար են պատրաստվել՝ ուղիղ մեկ տարի, որոշ հանգամանքների բերումով պրեմիերան հետաձգվում էր.«Առաջին մի քանի ներկայացումներին Արմեն Խանդիկյանը միշտ նշումներ է անում, որից հետո շտկումներ են լինում։ Նրա խոսքով՝ եթե կարողանում ենք Նիլ Սայմոն խաղալ, նույնիսկ Շեքսպիր կկարողանանք, քանի որ նրա պիեսներում շատ նուրբ անցումներով խաղ է պահանջվում, կա եւ կոմեդիա, եւ դրամա, եւ տրագեդիա, ինչն ավելի դժվար է, քան ցայտուն մեկ ժանրի մեջ խաղալը։ Կարծում եմ՝ հանդիսատեսը հաճույքով կդիտի ու դուրս կգա»։

Իսկ թե ինչ հանգուցալուծում է ստանում հայր ու որդիներ խնդիրը, կպարզեք դիտելով ներկայացումը:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

 
 
Գոհար Իգիթյանը, Լուսին Վարդանյանը եւ Նաիրա Շահիրյանը

Գոհար Իգիթյանը, Լուսին Վարդանյանը եւ Նաիրա Շահիրյանը

«Խենթ ու խելառ տղաները» ներկայացման դերասանները

«Խենթ ու խելառ տղաները» ներկայացման դերասանները

«Խենթ ու խելառ տղաները» ներկայացման պրեմիերային

«Խենթ ու խելառ տղաները» ներկայացման պրեմիերային

Գուժ Մանուկյանը եւ Գագիկ Մկրտչյանը` «Խենթ ու խելառ տղաները» ներկայացման պրեմիերային

Գուժ Մանուկյանը եւ Գագիկ Մկրտչյանը` «Խենթ ու խելառ տղաները» ներկայացման պրեմիերային

Գուժ Մանուկյանը եւ Գագիկ Մկրտչյանը

Գուժ Մանուկյանը եւ Գագիկ Մկրտչյանը

Գագիկ Մկրտչյանը

Գագիկ Մկրտչյանը

Նիկոլայ Ավետիսյանը

Նիկոլայ Ավետիսյանը

 Գագիկ Մկրտչյանը` «Խենթ ու խելառ տղաները» ներկայացման պրեմիերային

Գագիկ Մկրտչյանը` «Խենթ ու խելառ տղաները» ներկայացման պրեմիերային

Նիկոլայ Ավետիսյանը

Նիկոլայ Ավետիսյանը

Լուսին Վարդանյանը

Լուսին Վարդանյանը

Լուսին Վարդանյանը եւ Գագիկ Մկրտչյանը

Լուսին Վարդանյանը եւ Գագիկ Մկրտչյանը

Գագիկ Մկրտչյանը եւ Նիկոլայ Ավետիսյանը

Գագիկ Մկրտչյանը եւ Նիկոլայ Ավետիսյանը

Նաիրա Շահիրյանը եւ Նիկոլայ Ավետիսյանը

Նաիրա Շահիրյանը եւ Նիկոլայ Ավետիսյանը

Նաիրա Շահիրյանը` «Խենթ ու խելառ տղաները» ներկայացման պրեմիերային

Նաիրա Շահիրյանը` «Խենթ ու խելառ տղաները» ներկայացման պրեմիերային

Էմմա Մանուկյանը եւ Նիկոլայ Ավետիսյանը

Էմմա Մանուկյանը եւ Նիկոլայ Ավետիսյանը

Ժան Նշանյանը

Ժան Նշանյանը

Էմմա Մանուկյանը եւ Նիկոլայ Ավետիսյանը

Էմմա Մանուկյանը եւ Նիկոլայ Ավետիսյանը

Նիկոլայ Ավետիսյանը եւ Նաիրա Շահիրյանը

Նիկոլայ Ավետիսյանը եւ Նաիրա Շահիրյանը

Լուսին Վարդանյանը

Լուսին Վարդանյանը

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
12667 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: