×


«Նաիրիան». Հայկական առաջին բնական կոսմետիկայի շնորհանդեսը Երեւանում

«Նաիրիան»` այսպես է կոչվում Հայաստանում ամբողջովին բնական կոսմետիկա արտադրող առաջին ընկերությունը, որի շնորհանդեսը կայացել է երեկ։ «Մեր աշխատանքում ձեր գեղեցկությունը մեր մտքում է, իսկ առողջությունը՝ մեր սրտում» կարգախոսով հայկական ապրանքանիշի հիմնադիրները երեւանցի ամուսիններ Արա եւ Անահիտ Մարկոսյաններն են, ովքեր շուրջ 20 տարի ապրել են Միացյալ Նահանգներում, սակայն երկու տարի առաջ վերադարձել են Սիլիկոնյան հովտից, որպեսզի կյանքի կոչեն իրենց նպատակը։ Մասնագիտությամբ ծրագրավորող Արան եւ ֆիզիկոս Անահիտն այսօր արդեն իրականություն են դարձրել Հայաստանի լեռնահովիտների բուժիչ բույսերից բարձրորակ արտադրանք ստանալու բիզնես-պլանը։

«Նաիրիան» ապրանքանիշի հիմնադիրներ Անահիտ եւ Արա Մարկոսյանները


«Նաիրիան»-ի կոսﬔտիկայի առաջին տեսականիում առկա է 25 անուն ապրանք՝ ներառյալ խոնավեցնող քսուքներ, կրեմներ, շիճուկներ եւ օճառներ, ինչպես նաեւ հատուկ նյութեր տարիքն առնող եւ կորյակների հակված մաշկի, վնասված մազերի համար։

«Նաիրիան»-ի տոնական ﬕջոցառումը տեղի է ունեցել ընկերության ժամանակակից ցուցասրահում ու կենտրոնական գրասենյակում, որը գտնվում է Երեւանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում:

«Նաիրիան» բնական կոսմետիկայի տեսականին


Ինչպես պատմել է համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արա Մարկոսյանը, «Նաիրիան»-ի ստեղծումը տեւել է գրեթե չորս տարի. ընկերությունը կառուցել են զրոյից.«Բաղադրաբույսերից ﬕնչեւ փաթեթավորում՝ ընկերությունը վերահսկում է արտադրության գործընթացը` պատրաստելով իր հիմնական բաղադրիչները։ Եթերային յուղ ստանալու համար հարկավոր են հսկայական ծավալներ։ Մեկ տոննա կանաչ բույսից ստացվում է ամենաշատը մեկ լիտր եթերային յուղ։ Արդեն հասկանալի է, որ ինքնարժեքը թանկ է, ուստի արտադրանքի գինը շատ մատչելի չէ. գները փորձել ենք շուկայական գներին մոտ ընտրել»:

Բնական կոսմետիկա արտադրող ընկերությունն իր լաբորատորիան ու արտադրամասը հիմնել է Կոտայքի մարզի Արագյուղում: Այն նպաստում է տեղական էկո-համակարգի բարելավմանը, ինչպես նաեւ օգնում Արագյուղի բնակիչներին ներգրավվել բիզնեսի աշխատանքներին: Այս պահին ստեղծված է շուրջ 30 աշխատատեղ:

«Նաիրիան» ապրանքանիշի շնորհանդեսին


Հայկական ապրանքանիշն ունի հայկական անվանում, հիմնադիրները նպատակ ունեն հետագայում այն արտահանել եվրոպական երկրներ, ուստի կարեւորել են ապրանքանիշի անվանումը.«Անունը գիտականորեն ենք ընտրել. այն չի սկսվում «Արմ»-ով կամ «Հայ»-ով, բայց հայկական է, ավելին՝ աջից ու ձախից կարդալիս նույն անվանումն է։ Տեղափոխվելով Հայաստան՝ նպատակ ունեինք ոչ միայն բնական կոսմետիկա արտադրել ու վաճառել, այլեւ ներդրում ունենալ բուսաբանության, քիմիայի ու այլ ոլորտներում։ Ի վերջո, ցանկանում ենք, որ հայ կանայք, նաեւ տղամարդիկ ունենան բնական բուրավետ կոսմետիկա, որոնք առանց առողջությունը վնասելու կարող են ամեն օր օգտագործել»։

Երեկոյի հանդիսավար Գոհար Գասպարյանը հյուրերին առաջարկել է մասնակցել վիճակահանությանը եւ օգտվել յուրահատուկ հյուրասիրությունից՝ հատկապես բույսերից պատրաստված ընպելիքներից.«Մարկոսյանների մոտ բնական կոսմետիկա ստեղծելու միտքը ծագել է Հայաստանի լեռներով ընտանեկան ճամփորդության ընթացքում։ Հանուն այս ձեռնարկի՝ նրանք թողել են իրենց հարմարավետ աշխատանքը Սիլիկոնյան հովտում եւ տեղափոխվել հայրենիք։ Նրանց նախաձեռնությունն ուղղակի գովելի ու հաճելի է»։

Գոհար Գասպարյանը


Անահիտ Մարկոսյանը նշել է, որ ԱՄՆ-ում բնակվելու տարիներին Հայաստան այցելելիս նկատել է, որ մեր բնակլիմայական պայմանները բարենպաստ են կոսմետիկայի արտադրության համար.“Ինչո՞ւ պետք է հայ կանայք զրկված լինեն բնական կոսմետիկա օգտագործելու հնարավորությունից։ Մենք մի քիչ չարչարվեցինք եւ շարունակում ենք չարչարվել, որ մատուցենք ամենալավն ու որակյալը։ Այստեղ աճող բույսերն արտակարգ հատկություններ ունեն, հատկապես պիտանի են եթերային յուղեր արտադրելու համար։ Ես այս ոլորտում հմտացել եմ Նահանգներում, ամեն ինչ օգտագործում ենք` համաձայն համաշխարհային ստանդարտների։ Եթե քո կոսմետիկան անվանում ես բնական, այն ամողջովին պիտի բնական նյութերից լինի, արհեստական հումք թույլատրում են գործածել միայն այն դեպքում, երբ բնական փոխարինողը գոյություն չունի, բայց դա էլ չենք օգտագործում։ Հայաստանում կոսմետիկայի համար շատ արժեքավոր բազային յուղեր ստանալու մեծ հնարավորություն կա, հատկապես` չիչխանի, դեղձի, մասուրի, ծիրանի, խաղողի։ Մենք սկզբունքայնորեն արհեստական հոտեր չենք օգտագործում”։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին