Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը նոր ֆոտոշարք ունեն, որի հեղինակը Կարլ Լագերֆելդն է: Հանրահայտ ամուսինները լուսանկարվել են «Harper's Bazaar» ամսագրի համար, հարցազրույցի ընթացքում էլ պատմել իրենց հարաբերությունների մասին ու միմյանց սեր խոստովանել:
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը
«Ես սիրում եմ կնոջս մերկ սելֆիները: Ինձ պարզապես դուր է գալիս նրան մերկ տեսնել: Ես սիրում եմ մերկությունը: Եվ ինձ դուր է գալիս նրա գեղեցիկ կազմվածքը: Սա նման է գեղանկարչությանը, միայն թե կտավի մոդեռն տարբերակն է: Կարծում եմ` Քիմի համար կարեւոր է իր կազմվածքը: Թաքցնել այսպիսի մարմինը նույնն է, եթե Ադելը հրաժարվեր երգելուց»,- ասել է ռեփերը:
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը
Լրագրողը զույգին հարցրել է նաեւ միմյանց սիրելի մարմնամասերի մասին: Քանյեն հատկապես գնահատում է կնոջ սիրտը, Քիմն էլ գրեթե նույն կերպ է պատասխանել. «Սիրտը, բացի այդ, ինձ միշտ դուր են եկել իր ոտքերը»:
Քանյե Ուեսթը եւ Քիմ Քարդաշյանը
Անդրադառնալով Քանյե Ուեսթի եւ Թեյլոր Սվիֆթի տարաձայնություններին` Քարդաշյանն ասել է.«Ես չեմ զղջում իմ գրառումների համար: Ես նրանցից չեմ, ովքեր ինչ-որ բան գրում են, իսկ հետո ջնջում»:
BRAVO.am
Աղբյուրը` «Harper's Bazaar»


×
9,356





