BRAVO.am-ը նախորդ տարի պատմել էր, որ «Շանթ»-ի սերիալներից հայտնի Սեդա Շահնազարյանն ընտրյալ ունի: Պարզվում է՝ երեք տարվա ընկերությունից հետո զույգը բաժանվել է:
«Անկեղծ ասած՝ հստակ պատճառ չկա, թե ինչու բաժանվեցինք: Պարզապես սկսեցինք հոգնել իրարից եւ չհասկանալ միմյանց»,-մեզ հետ զրույցում ասել է այս շրջանում «Անուղղելիները» սերիալում նկարահանվող դերասանուհին:
Սեդա Շահնազարյանը՝ նախկին ընկերոջ հետ
17-ամյա Սեդայի խոսքով՝ շուրջ մեկ ամիս է՝ միասին չեն: Այս ընթացքում երկուսի կողմից էլ հաշտվելու քայլեր եղել են, բայց ապարդյուն.«Այժմ ընդհանրապես կապ չենք պահպանում: Չեմ կարող ասել` թեկուզ ընկերական կշփվենք ապագայում, թե` ոչ»:
BRAVO.am
Լուսանկարները` Սեդայի անձնական արխիվից


×
17,641






