×


«Վիտամինցի» Տիգրանի հանգիստն անհանգստության է վերածվել :)

«Վիտամինցի» Տիգրանի եւ Սեդայի ընտանիքը չորս տարեկան է: Գեղեցիկ զույգն օրերս նշել է ամուսնության հոբելյանը, իսկ BRAVO.am-ի հետ զրույցում նշել, որ միասին անցկացրած իրենց յուրաքանչյուր օրը լի է հաճելի պահերով:

"Վիտամինցի" Տիգրանը` կնոջ հետ


«Տարիներն ակնթարթորեն անցան: Այնքան ուրախ ենք, որ չենք հասցնում հետեւել ժամանակին: Այս անգամ հարսանիքի օրն առանձնահատուկ ոչինչ չենք կազմակերպել` ընտրելով ճանապարհորդությունը: Այժմ Սանկտ Պետերբուրգում ենք, այստեղից թե ուր կուղեւորվենք, դեռ չենք որոշել»,-ասել է Տիկոն` պատմելով, որ երեխայի հետ հանգիստն անհանգստության է վերածվել:):

Տիգրանը` դստեր հետ


Պարզվում է` տոնական օրվա կապակցությամբ Տիգրանը Սեդային հատուկ սիրո խոստովանություն չի արել.«Ես ամեն օր եմ կնոջս ապացուցում, որ սիրում եմ. դա հաճախ ասելու անհրաժեշտություն չկա»:
BRAVO.am-ը հարատեւ սեր եւ ընտանեկան երջանիկ կյանք է մաղթում զույգին:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին