×


«Ֆուլ Հաուս»-ից Մոսո Կարապետյանն ընկերուհի ունի

«Ֆուլ Հաուս» հումորային սիթքոմում Հրաչի դերակատար Մոսո Կարապետյանն ընկերուհի ունի: Թեեւ նա նախընտրում է անձնական կյանքը չհանրայնացնել, սակայն BRAVO.am-ի ընթերցողների համար որոշ բացահայտումներ է արել:

Մոսո Կարապետյանն` ընկերուհու հետ


Մոսոյի ընտրյալը` Քրիստինան, Միացյալ Նահանգներից է. նա յոգայի ուսուցչուհի է. «Միմյանց վաղուց ենք ճանաչում, սակայն ընկերություն սկսել ենք անել այս տարվա մարտից, երբ հյուրախաղերով ԱՄՆ-ում էի»,-տեղեկացրել է դերասանը:

Նրա խոսքով` սիրո հատուկ խոստովանություն չի եղել.«Այդ տարիքն անցել ենք: Պարզապես ժամանակի ընթացքում հասկացանք, որ անտարբեր չենք միմյանց հանդեպ ու սկսեցինք ընկերություն անել»,-ասել է 27-ամյա Մոսոն:

Անաիս Սարդարյանը եւ Մոսո Կարապետյանի ընկերուհին` Քրիստինան


Դերասանի ընկերուհին այս օրերին Հայաստանում է: Մոսոն նշել է, որ սա սիրելիի երկրորդ այցն է հայրենիք.«Այս օրերին միասին շրջում ենք մեր երկրի տեսարժան վայրերով: Ծանոթացել է նաեւ ընտանիքիս հետ»: Հարաբերությունների օրինականացման մասին զույգը եւս մտածում է, սակայն հստակ որոշում դեռ չկա:

Մոսո Կարապետյանից տեղեկացանք նաեւ, որ շուտով կսկսվեն «Ֆուլ Հաուս»-ի նոր եթերաշրջանի նկարահանումները, իսկ առաջիկայում հումորային ծրագրով կրկին կմեկնեն Միացյալ Նահանգներ:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մոսո Կարապետյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW