×


«Ֆուլ հաուս»-ից Մոսոյի նշանդրեքի մանրամասներն ու լուսանկարները :)

«Ֆուլ հաուս» սիթքոմից Մոսո Կարապետյանն ամերիկյան հյուրախաղերի ընթացքում հասցրել է կազմակերպել նաեւ իր նշանադրության արարողությունը: Դեռ նախորդ ամռանը նա BRAVՕ.am-ին պատմել էր, որ ընկերուհին բնակվում է ԱՄՆ-ում, յոգայի ուսուցչուհի է, իսկ այսօր արդեն տրամադրել է Գլենդելի ռեստորաններից մեկում տեղի ունեցած արարողության լուսանկարները:

Մոսոյի եւ Քրիստինայի նշանդրեքին


«Մեծ նշանդրեք ենք արել, որին ներկա են եղել «Ֆուլ Հաուս» նախագծի դերասանները, իմ մյուս ընկերները` Դելոն,  Խորեն Լեւոնյանը, ով այդ օրերին Միացյալ Նահանգներում էր»,-ասել է Մոսոն:

Նրա խոսքով` խնջույքը շատ ուրախ է անցել.«Հետաքրքիր էր, որ Չարլի Չապլինն էլ էր ներկա մեր նշանադրությանը:): Իսկ ԱՄՆ-ում բնակվող հայ երգիչները եկել էին մեզ շնորհավորելու ու իրենց կատարումները նվիրելու»:

Մոսոն եւ Քրիստինան նշանադրվել են


Ի դեպ, զույգի հարսանիքը սարերի հետեւում չէ. Մոսոն ու Քրիստինան կամուսնանան ապրիլին` Հայաստանում:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով հարատեւ սեր եւ երջանկություն:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մոսո Կարապետյանը


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին