01 Դեկտեմբեր 10
«Աշոտ Ղազարյանը հրավիրում է»
 
 
0
Նոր հեռուստաշոու ձեր էկրաններին : )

Դեկտեմբերից Հանրային հեռուստատեսության եթերում կրկին կլինի Աշոտ Ղազարյանն ու իր նոր հեռուստաշոուն` «Աշոտ Ղազարյանը հրավիրում է», բայց այս անգամ ոչ թե շաբաթ, այլ կիրակի երեկոյան: :)

Ashot Ghazaryan
Շուտով եթերում կրկին կլինի Աշոտ Ղազարյանն ու իր նոր հեռուստաշոուն


Bravo.am-ը ներկա է եղել շոու-ծրագրի նկարահանումներից մեկին, որի ժամանակ էլ մեզ հաջողվեց պարզել հաղորդման բնույթը. մոտ մեկ ժամ տեւողությամբ ծրագրի ընթացքում Աշոտ Ղազարյանը հեռուստադիտողին ներկայացնում է 3 հումորային կատարում, որոնք բեմադրվում  են տեղում` պատահական ընտրված հանդիսատեսի մասնակցությամբ: Հանդիսատեսի խաղը 10 բալանոց համակարգով գնահատում է շոու-ծրագրի ժյուրին, որի կազմում մեր նկարահանման ժամանակ ներկա էին Անահիտ Սիմոնյանը, Հայկոն եւ Նառան:

Anahit Simonyan, Hayko & Nara
Անահիտ Սիմոնյանը, Հայկոն եւ Նառան


Նախ Աշոտ Ղազարյանն իր երաժշտական կատարմամբ բացեց ծրագիրը, ապա ընտրեց համարձակ հանդիսատեսից մեկին, ով համապատասխանում էր նրա մտածած հումորային համարին, եւ տեղափոխվեցին բեմից այն կողմ` հանդիսատեսի հետ փորձելու այն, իսկ այդ ընթացքում իր «Իսկական հայ տղայա»  երգով հանդես եկավ Անահիտ Սիմոնյանը, մյուս երկու հումորային համարներին պատրաստվելու ընթացքում էլ երգեցին Հայկոն եւ Նառան: Երաժշտական կատարումներն ուղեկցվում էին Թինա Քեյի եւ նրա խմբի պարային բեմադրություններով:

Շոու-ծրագրի վերջում պարզ դարձավ նաեւ  հումորային կատարումներին մասնակից երեք հանդիսատեսներից հաղթողի անունը` Արամ Հովհաննիսյան: Հաղթողը Աշոտ Ղազարյանի հետ ներկայացավ որպես նրա որդի, արժանացավ ժյուրիի ամենաբարձր` երեք 10-ը միավորին, երգեց «Ով սիրուն, սիրուն» երգն ու հաղորդավարի կողմից ստացավ հաղթողի վկայականը: Ծրագիրը եզրափակվեց Աշոտ Ղազարյանի երգով ու Թինա Քեյի բեմադրած պարային համարով:

Nara
Երգչուհի Նառան հանդես եկավ երաժշտական կատարումով


Շոու-ծրագրի ընթացքում ղազարյանական ոճին համապատասխան հետաքրքիր իմպրովիզներ ու սցենարական լուծումներ եղան, ժյուրին էլ փորձեց գուշակել հումորային կատարումներին մասնակից հանդիսատեսի մասնագիտությունն ու սրամտել, որոնց մասին կիմանաք արդեն հաղորդումը դիտելու ընթացքում:

Ինչպես նշեց հաղորդման ռեժիսոր Սուրեն Ռշտունին, «Աշոտ Ղազարյանը հրավիրում է» հեռուստաշոուն եթերում կլինի ամեն կիրակի` “Հայլուր”-ից հետո, իսկ հաղորդման հեղինակ-վարող հումորի արքան Bravo.am-ին ասաց, որ այն շատ ուրախ, հումորային ու երաժշտական ծրագիր է, որը տարբերվում է «Շաբաթ երեկոյից»:

Նշենք, որ հեռուստաշոուի անդրանիկ թողարկումը եթերում կլինի դեկտեմբերի 12-ին:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/


 
 
Շուտով եթերում կրկին կլինի Աշոտ Ղազարյանն ու իր նոր հեռուստաշոուն

Շուտով եթերում կրկին կլինի Աշոտ Ղազարյանն ու իր նոր հեռուստաշոուն

«Աշոտ Ղազարյանը հրավիրում է» հեռուստաշոուն եթերում կլինի ամեն կիրակի

«Աշոտ Ղազարյանը հրավիրում է» հեռուստաշոուն եթերում կլինի ամեն կիրակի

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը

Անահիտ Սիմոնյանը, Հայկոն եւ Նառան

Անահիտ Սիմոնյանը, Հայկոն եւ Նառան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը եւս հանդես եկավ հաղորդման ժամանակ

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը եւս հանդես եկավ հաղորդման ժամանակ

Շուտով եթերում կրկին կլինի Աշոտ Ղազարյանն ու իր նոր հեռուստաշոուն

Շուտով եթերում կրկին կլինի Աշոտ Ղազարյանն ու իր նոր հեռուստաշոուն

Երգիչ Հայկոն

Երգիչ Հայկոն

Անահիտ Սիմոնյանը, Հայկոն եւ Նառան

Անահիտ Սիմոնյանը, Հայկոն եւ Նառան

Երգչուհի Նառան հանդես եկավ երաժշտական կատարումով

Երգչուհի Նառան հանդես եկավ երաժշտական կատարումով

Աշոտ Ղազարյանն իր նոր «Աշոտ Ղազարյանը հրավիրում է» հեռուստաշոուի նկարահանումների ժամանակ

Աշոտ Ղազարյանն իր նոր «Աշոտ Ղազարյանը հրավիրում է» հեռուստաշոուի նկարահանումների ժամանակ

Հաղորդման ռեժիսոր Սուրեն Ռշտունին

Հաղորդման ռեժիսոր Սուրեն Ռշտունին

Աշոտ Ղազարյանն իր երաժշտական կատարմամբ բացեց ծրագիրը

Աշոտ Ղազարյանն իր երաժշտական կատարմամբ բացեց ծրագիրը

Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
3126 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: