×


«ArmFashionDay»՝ հարսանյաց, երեկոյան զգեստներով եւ հայտնի հյուրերով

«ArmFashionDay»-ն օրեր առաջ Մոսկվայում համախմբել էր տարբեր երկրների մոդելավորող-դիզայներներին։ Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն 3-րդ անգամ անցկացվող հայկական նորաձեւության երեկոյին իրենց «Աշուն-ձմեռ 2016» եւ «Գարուն-ամառ 2017» հավաքածուներն են ներկայացրել շուրջ 15 դիզայներ՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Հայաստանից, Ուկրաինայից եւ Լիբանանից:

«ArmFashionDay 2016»-ին


«ArmFashionDay»-ի ղեկավար Նաիրա Նիազյանը BRAVO.am-ին հայտնել է, որ նորաձեւության երեկոն վարել է հեռուստալրագրող Ռուբեն Մխիթարյանը։ Աշնանային ցուցադրությունը բացել են Նաիրայի հիմնած «NNModels» կենտրոնի  մոդելները՝ ներկայացնելով Քրիստինա Գրիգորյանի՝ հայկական զարդանախշերով հավաքածուն:

«Ցուցադրությունն անցկացվեց դուդուկի միջազգային փառատոնի ղեկավար, դուդուկահար Հովհաննես Ղազարյանի եւ նախագծի երաժշտական պրոդյուսեր Գրեգ Ավակի համատեղ երաժշտական համարի ներքո: Այն ամփոփեց Ռուսաստանի՝ 2016 թվականին ընտրված հայ գեղեցկուհի Մարգարիտա Ավագյանը: Ռուսաստանյան դիզայներների խոսքով՝ նրանց համար մեծ պատիվ է հանդես գալ հայկական նորաձեւության երեկոյին»,-նշել է նա:

Դերասան Միխաիլ Բաղդասարովը եւ Նաիրա Նիազյանը


Այս անգամ իրենց հավաքածուներն են ցուցադրել դիզայներ Լիանա Սարգսյանը, արծաթե զարդերի դիզայներ Ժիրայր Ոսկանյանը, ներկայացել է նաեւ Լիբանանում բնակվող դիզայներ Սահակ Խաչատրյանը՝ ոսկե զարդերի  հավաքածուով: Ներկաները գնահատել են նաեւ Մարինա Աբգարյանիի, Ներսես Հովսեփյանի, Արտյոմ Սարգսյանի, Ասյա Ալավերդյանի, Ստելլա Աղաբեկյանի, Կարինե Շահնազարյանի, Նինա Ալեքսանյանի, Յուլիա Կարետնիկովայի ստեղծած ապրանքանիշերը: Հարսանեկան զգեստների հավաքածուն Վորոնեժ քաղաքից երիտասարդ դիզայներ Նինա Սարգիսյանցի ձեռքի աշխատանքն է:
 
Շուրջ չորս ժամ տեւած միջոցառմանը ելույթ են ունեցել Ռուսաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Սավինը, մեր հայրենակից երգչուհի Դիանա Դիկովսկին, աշխարհի չեմպիոն, «Ոսկե մկրատի» դափնեկիր Ջորջ Ռեւերսը, վրացի Աչին, նաեւ «Ռուսաստանի ձայնը» նախածի մասնակիցներից:

«ArmFashionDay 2016»-ին


«Մեր ցուցադրության հատուկ հյուրերն էին օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը, «Էսթետ» ոսկերչական  ընկերության ղեկավար Գագիկ Գեւորգյանը, հայտնի ոճաբան Արմեն Երիցյանը, մոդելավորող Յանա Շեւչենկոն, դիզայներ Էռնեստո Մարկոն, «Adjara Fashion Week»-ի ղեկավար Մանանա Գոգլիչիձեն, ռուս երգչուհի-հաղորդավարուհի Աննա Կալաշնիկովան, գեղեցկուհի Էմիլի Դոբրեւան, հրուշակագործ քույրեր Վերա եւ Ռենա Հովհաննիսյանները, դերասան Միխաիլ Բաղդասարովը եւ շատ ուրիշներ»,- տեղեկացրել է Նաիրա Նիազյանը եւ հավելել, որ շուտով կսկսեն հաջորդ միջոցառման նախապատրաստական աշխատանքները:

BRAVO.am   
Լուսանկարները տրամադրել է Նաիրա Նիազյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին