×


«Dies Irae»՝ Էմին Արիստակեսյանի ցուցահանդեսի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

Էմին Արիստակեսյանի «Dies Irae» անհատական երրորդ ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ նրա 30-ամյակի օրը՝ ազդարարվելով հեղինակային կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ: Ներկաների շնորհավորանքները լսելուց հետո BRAVO.am-ի լուսանկարիչը բոլորին հրավիրեց ծանոթանալու ֆոտոնախագծին:

Էմին Արիստակեսյանի «Dies Irae» անհատական ցուցահանդեսի բացմանը


Ֆիլմն ու լուսանկարներն անմիջականորեն կապված էին միմյանց հետ. դրվագն անշարժացել էր լուսանկարներում, եւ հակառակը՝ սեւ ու սպիտակ նկարները կենդանություն էին առել ֆիլմում: Այնքան անհատական էր ֆիլմի ընկալումը, որ հյուրերը ցանկացան եւս մեկ անգամ մեծ էկրանին դիտել այն՝ համահունչ եւ ազդեցիկ երաժշտության ներքո, որի հեղինակը եւս Էմինն է:

Էմին Արիստակեսյանի «Dies Irae» նախագծի լուսանկարներից


Ֆոտոնախագիծն էլ ֆիլմի նման ունի սկիզբ, զարգացում, կուլմինացիա եւ հանգուցալուծում: Ներկայացվում է մի աղջկա պատմություն, ով չի կարողանում քայլել: Լքված լինելով բոլորի կողմից եւ ողջ օրն անցկացնելով չորս պատի մեջ՝ նա ազատություն է տալիս իր ներսում ապրող սեւ դիմակով «ես»-ին, ով մարդկանցից գողանում է այն ամենը, ինչի մեջ նրանք սեր եւ հոգի են ներդրել: Լուսանկարչի կողմից սա փորձ է վերհանել լուրջ խնդիր, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել մարդու՝ հասարակությունից օտարված լինելը:

Էմին Արիստակեսյանի «Dies Irae» նախագծի լուսանկարներից


Պատմությունը ներկայացնող 8 հերոսից 6-ը պրոֆեսիոնալ մոդելներ են: Էմինն աշխատել է Արեւիկ Քեշիշյանի, Լիլիթ Մարտիրոսյանի, Սեդա Սերոբյանի, Սարգիս Մկրտչյանի, Անելյա Գուբրյանի, Արեգ Հովակիմյանի, Լուսինե Ալեքսանյանի եւ Անի Օսիպյանի հետ:

Էմին Արիստակեսյանը եւ Նաիրա Մովսիսյանը


Լուսանկարիչը մեզ հետ զրույցում ասել է, որ չի նախատեսում վաճառել լուսանկարները.«Կարծում եմ՝ այս աշխատանքները դրա կարիքը չունեն, կոմերցիոն չեն, սակայն, եթե լինի ամբողջ պատմությունը գնելու առաջարկ, պատրաստ եմ քննարկել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport