18 Մայիս 16
«Fashion Forward»` եզակի զգեստների դեֆիլե Փարիզում
 
 
0

«Նորաձեւությանն անկարելի է տալ սահմանում», դրանում համոզված էր Մադամ Շանելը, եւ Փարիզի Դեկորատիվ արվեստների թանգարանում բացված «Fashion Forward» ցուցահանդեսը դրա վառ վկայությունն է:


Նշելով իր հիմնադրման 30-ամյակը` թանգարանը որոշել է կազմակերպել հանրության կողմից երկար սպասված այս ցուցահանդեսը: Այն ներկայացնում է կանանց,  տղամարդու, ինչպես նաեւ մանկական զգեստների շուրջ երեք հարյուր նմուշներ` ստեղծված 18-րդ դարից մինչեւ մեր օրերը:


Նորաձեւության բազմադարյա պատմությանը նվիրված այս ցուցահանդեսը բացահայտում է ինչպես թանգարանի հավաքածուի տեքստիլ նմուշները, այնպես էլ եզակի զգեստներ «օտ-կուտյուր» հավաքածուներից`  Շանել, Դիոր, Ժակ Դուսե, Պոլ Պուարե, Իվ Սեն Լորան, Լանվին..:


Ցուցահանդեսի կուրատորը բրիտանացի հանրահայտ խորեոգրաֆ եւ պարող Քրիստոֆեր Ուիլդոնն է, որին միանշանակ հաջողվել է թանգարանային պատերի ներսում կազմակերպել պատմական եւ ինքնատիպ դեֆիլե:

Տեքստը եւ լուսանկարները` Լիլիթ Սոխակյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
BRAVO.am

 
 
Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
24324 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: