×


«Multi Wellness Center»-ում բացվել է նոր ամառային շքեղ լողավազան

Երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը դարձած «Multi Wellness Center» մարզաառողջարանային համալիրը հունիսի 4-ին կրկին նշելու առիթ ուներ: Այս անգամ ներկաները հավաքվել էին տոնելու բացօթյա նոր լողավազանի բացումը: Երեւանում իր տեսակով ու ձեւաչափով եզակի այս լողավազանի բացմամբ նաեւ ազդարարվեց ամառային սեզոնի մեկնարկը: Այսուհետ քաղաքային հանգստի սիրահարները հրաշալի հնարավորություն կունենան ամառվա տապից զովանալ եւ կատարյալ հանգիստ վայելել քաղաքի կենտրոնում գտնվող այս բազմաֆունկցիոնալ համալիրում:

«Multi Wellness Center»-ում բացվել է ամառային լողավազան


Լողավազանի բացման արարողությանը ներկա էին կենտրոնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն՝ իր ընտանիքի հետ, Օլիմպիական խաղերի մեդալակիր հայ մարզիկները, սպորտի եւ մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, Հայաստանում Բելառուսի, Չինաստանի եւ այլ երկրների արտակարգ եւ լիազոր դեսպաններ, գործարարներ: Նրանք նախ շրջեցին տարածքում, ծանոթացան մատուցվող ծառայություններին, այնուհետեւ ներկա եղան տոնական ծրագրով նախատեսված միջոցառումներին` երաժշտական շոու, ջրային ներկայացում, մանկական լողազգեստների եւ հագուստի ցուցադրություն փոքրիկների մասնակցությամբ (ցուցադրվեց  «Prince Princess» խանութ-սրահի տեսականին), հյուրասիրություն եւ այլն:

Շուրջ յոթ ամիս գործող մարզական համալիրն իր այցելուներին է առաջարկում ամերիկյան Life Fitness նորագույն մարզասարքերով հագեցած ընդարձակ մարզասրահ, փակ եւ բաց լողավազաններ, ՍՊԱ կենտրոն, գեղեցկության սրահ, խմբակային մարզումների սենյակներ՝ կրկին հագեցած լավագույն սարքերով, ամենապահանջված եւ աշխարհում մեծ հետաքրքրություն վայելող Antigravity Yoga սենյակ, Cycle մարզասենյակ, TRX, Pilates, Kangoo jump, Zumba եւ անընդմեջ թարմացվող մարզատեսակներ, քաղաքային առողջարան, մանկական ակումբ, ֆիտնես բար, ֆիտնես սնունդ առաջարկող ռեստորան: Նոր՝ բացօթյա լողավազանի յուրահատկությունը նաեւ նրանում է, որ դրան կից գործելու է միակը Հայաստանում ջրային երաժշտական ակումբ, որը հնարավորություն կտա այստեղ անցկացնել մասնավոր փակ երեկոներ ու գեղեցիկ այլ միջոցառումներ: Իսկ ջրային հատուկ բարն էլ առիթ կստեղծի վայելել ձեր սիրելի կոկտեյլները, զովացուցիչ ըմպելիքներն ու այլ խմիչքներ՝ առանց ջրից դուրս գալու:

«Multi Wellness Center»-ի ամառային լողավազանի հանդիսավոր բացմանը


Ակումբում ելույթ կունենան հայտնի ու սիրված երաժիշտներ, կհնչեն լավագույն հիթերը` լավագույն DJ-ների կատարմամբ: Լողավազանն աչքի է ընկնում իր դիզայնով եւ հարմարավետությամբ, նախատեսված է ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար:  Ի դեպ, փոքրերի հատվածը գործում է առանձին, ունի ծածկ, եւ մեծահասակների ու փոքրերի լողավազանների ջրերը միմյանց չեն խառնվում. դրանց ֆիլտրացիոն համակարգը գործում է առանձին: Լողավազանը փրկարարների շուրջօրյա հսկողության ներքո է, տարածքում են լինում նաեւ պրոֆեսիոնալ լողորդներ:

Նշենք, որ լողավազանի ջուրը տաքացվում է. մանկական հատվածի ջրի ջերմաստիճանը հասնում է շուրջ +32 աստիճանի: Ջուրը մաքրվում է ուլտրամանուշակագույն ֆիլտրացիոն համակարգի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս վերացնել վնասակար օրգանիզմները: Սա մեր քաղաքում գործող լողավազանների շարքում եզակի հնարավորություն է:

Փոքրիկները ցուցադրում են «Prince Princess» խանութ-սրահի տեսականին


Լողավազանը զուգահեռ չափեր չունի, ամենաերկար հատվածը 37 մետր է, իսկ լայնությունը` մոտ 22 մետր: Լողավազանում գործում են սահարաններ թե՛ մեծերի, եւ թե՛ փոքրերի համար: Մանկական լողավազանն ունի ծածկ. երեխաները, գտնվելով ջրի մեջ, կպաշտպանվեն արեւի ճառագայթներից: Գործում են նաեւ մեջքը մերսող հատուկ ջրային շիթեր, որտեղ այցելուները կարող են իրենց պարանոցային հատվածը թուլացնել լարվածությունից: Իսկ մեծ ու գեղեցիկ ջրվեժն ամառային հանգստի սիրահարներին էսթետիկ հաճույք կպարգեւի:

Միջոցառման ընթացքում Օլիմպիական խաղերի մեր մասնակիցները ակումբի անդամության նվեր-քարտեր ստացան ակումբի կողմից, որը նրանց հանձնեց Գագիկ Ծառուկյանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի, աշխարհի եւ Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը BRAVO.am-ի հետ զրույցում ասաց, որ աշխարհի շատ երկրներում է հանդիպել նման սպորտային համալիրների, եւ «Multi Wellness Center»-ը, վստահաբար, լավագույններից մեկն է դրանց թվում.«Շատ գովելի է այն աշխատանքը, որ կատարվել է կառույցի հիմնադիրների կողմից: Նման համալիրները կարեւոր են ոչ միայն քաղաքի, այլեւ ողջ հանրապետության համար: Դրանք հնարավորություն են ընձեռում առողջ ապրելակերպ վարել եւ բարձր տրամադրություն ունենալ ողջ օրվա ընթացքում: Ինքս էլ մեծ հաճույքով կայցելեմ, եթե ժամանակս ների»,-անկեղծացավ մարզիկը:

«Multi Wellness Center»-ի ամառային լողավազանի հանդիսավոր բացմանը


«Multi Wellness Center» համալիրը բոլոր նրանց համար է, ովքեր ուզում են լինել գեղեցիկ եւ մարզված, ովքեր սիրում են վայելել լիարժեք հանգիստը մեկ վայրում: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 011 880 880 հեռախոսահամարով կամ այցելել Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող սպորտային համալիր (մուտքը Խանջյան փողոցի կողմից):

«Multi Wellness Center»-ն առաջարկում է բարձրակարգ սպասարկում եւ հասանելի գներ քաղաքի կենտրոնում, ուստի մաղթում ենք հաճելի ժամանց;):

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին