×


Աբելի, Գրիգորի եւ Հռիփսիմեի, Մամիկոնի ընտանիքները` Զառայի որդու ծննդյան տոնին :)

Հունվարի 28-ին Զառա Սահակյանի ընտանիքը նշում է ոչ միայն Հայոց բանակի տոնն, այլեւ փոքրիկ Նոյի տարեդարձը:): Դերասանուհու որդին երեկ դարձել է 3 տարեկան: Նրա ծննդյան խնջույքը ծնողները կազմակերպել են մանկական սրճարանում` հրավիրելով ամենամտերիմ մարդկանց, որոնց թվում են եղել Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանն` Ալբերտոյի հետ, Աբել Աբելյանն ու Մամիկոն Սիմոնյանն` իրենց ընտանիքների հետ:

Զառա Սահակյանն` ամուսնու եւ որդու հետ


“Մենք մեծերով ենք շփվում, մեր երեխաներն էլ իրար հետ են ընկերություն անում: Երբ տղայիս հարցնում էի` մուլտֆիլմերի հերոսներից ում է ուզում հրավիրել, միայն Մաշային ու արջին էր ցանկանում տեսնել, տորթն էլ որոշել էի երեք գնդակով պատվիրել, բայց Նոյի ցանկությամբ` կրկին Մաշային եւ արջին պատկերեցին:): Նա շատ ակտիվ, երգող ու պարող երեխա է, բայց երբ հաղորդավարը բարձրախոսով իր անունն էր տալիս, աչքերը փակում էր: Վերջում արդեն ակտիվ էր, դժվարությամբ համոզեցինք, որ տուն վերադառնանք”,-BRAVO.am-ին պատմել է Զառան:

Դերասանուհին որդու ծննդյան օրը խորհրդանշական է համարում.“Ուզում եմ, որ տղաս իսկական տղամարդ դառնա, իսկ բանակը դարձնում է այդպիսին: Շատ եմ ուզում, որ բացասական երեւույթները բանակից վերանան, եւ բոլոր մայրերը հանգիստ լինեն իրենց տղաների ծառայության ընթացքում”:

Գրիգոր Դանիելյանը` որդու եւ կնոջ` Հռիփսիմե Ելինյանի հետ եւ Զառա Սահակյանը` որդու հետ


Տարեդարձի առթիվ Նոյը նվերներ չի ցանկացել, սակայն ստացել է բազմաթիվ խաղալիքներ.“Մեր տունը վերածվել է խաղալիքների աշխարհի: Պահում ենք, քանի որ դրանցով ստեղծում է լաբիրինթոսներ, որ մենք ընկնենք:): Անընդհատ բարկանում էի ավտոմեքենաները փչացնելու համար, բայց պարզեցի, կոտրելով անիվները կամ մյուս մասերն, ուսումնասիրում է. ճանաչողական շրջանում է: Հիմա չեմ բարկանում ու նկատել եմ, որ ավելի քիչ է կոտրում”:

Դերասանուհու խոսքով` 3-ամյա որդին կրկնօրինակում է ֆիլմերի եւ սերիալների հերոսներին.“Երբ առաջ ինձ ասում էին, որ այդ հումորները դառնում են երեխաների ամենօրյա խոսակցության թեման, մտածում էի` ծնողները պետք է արգելեն, բայց իմ տղան էլ դիտում եւ կերպարների ազդեցության տակ դերեր է խաղում: Կատակով ասում են` “Տեսնես ո՞ւմ է քաշել:)”: Եթե ցանկանա դերասան դառնալ, կօգնեմ, բայց չեմ սիրում, երբ ծնողներն իրենց կարծիքն են պարտադրում կամ միջամտում երեխայի ընտրության հարցում: Ուզում եմ` իր ցանկությամբ ընտրի, քանի որ կարծում եմ` ցանկացած մարդ այս աշխարհ է գալիս ինչ-որ առաքելությամբ, հենց այնպես չի ծնվում:”

Զառա Սահակյանի ընտանիքը եւ Աբել Աբելյանը` կնոջ հետ


Խոսելով ընտանիքի համալրման մասին` Զառան նշել է, որ դեռ չի նախատեսում կրկին մայրանալ, Նոյն էլ փոքր եղբայր կամ քույր ծնողներից չի պահանջում.“Դեռ չի հասկանում, բայց ենթադրում եմ, որ կցանկանա, քանի որ ընկերուհուս փոքր բալիկին սիրում ու հոգ է տանում, գիտի, որ վնասել չի կարելի: Եթե հնարավորություն լինի, կցանկանանք շատ բալիկներ ունենալ, բայց ոչ հիմա”:

Զառա Սահակյանը BRAVO.am-ին նաեւ հայտնել է, որ հունվարի 31-ին “Yere1” նախագծի կազմի հետ կմեկնի Միացյալ Նահանգներ` հյուրախաղերի.“Բեմից կներկայացնենք սկետչեր. սցենարիստներն այս անգամ մեր հումորներն ավելի սոցիալ-քաղաքական թեմաների շուրջ են գրել: Ամուսինս ու տղաս ինձ հետ չեն լինի, ծանր եմ տանում, քանի որ առաջին երկարատեւ բաժանումն է”:

Զառա Սահակյանի ամուսինը` Դավիթ Հարությունյանը` որդու հետ


Նա նաեւ հավելել է, որ վերադարձից հետո պատրաստվում է խաղալ Նարեկ Դուրյանի նոր ներկայացման մեջ.“Մեր հյուրախաղերի պատճառով դադար ենք տվել, բայց հուսով եմ` պրեմիերան շատ չի ուշանա, որովհետեւ սրտանց ուզում եմ խաղալ: Նաեւ ամուսնուս հետ քննարկում ենք, թե ինչպես կարող եմ մատուցել հումորային երգեր, որոնք պետք է սատիրիկ բնույթ ունենան”:

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW