×


Ադրիանա Գալստյանը` Արփիի հետ նմանության, մոտոցիկլետ վարելու եւ ծույլ տղամարդկանց մասին :)

Ադրիանա Գալստյանը մոտ մեկ ամիս է` միացել է “Ֆուլ Հաուս” ընտանիքին:): Սիթքոմում Էլլայի դերակատարը լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում եւ անկեղծ զրուցել մասնագիտության, հումորային նախագծում հայտնվելու, իր եւ Արփի Գաբրիելյանի հարաբերությունների մասին եւ ոչ միայն:

Ադրիանա Գալստյանը


Սովորում եմ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի երրորդ կուրսում: Անգլերենի ապագա թարգմանչուհի եմ:

Ընտանիքում դերասանական արվեստի հետ ոչ ոք կապ չունի: Այդ դեպքում, կարծում եմ, ավելի հեշտ կլիներ ինձ համար:

“Ֆուլ Հաուս”-ը նորություն է` հետաքրքիր, տարբերվող, ուստի թիմում հայտնվելու ձգտումը մեծ էր: Միշտ հետեւել եմ սիթքոմին, շատ էի ցանկանում նկարահանվել, մասնակցեցի քասթինգին եւ հասա նպատակիս

Ադրիանա Գալստյանը


Մասնագիտական կրթություն եւ փորձ ունենալու դեպքում ավելի հեշտ կլիներ խաղալը: Շատ ուրախ եմ, որ իմ շուրջը կան լավ պրոդյուսեր, ռեժիսոր, տաղանդավոր դերասաններ, ովքեր իրենց խորհուրդներով միշտ պատրաստ են օգնել եւ քաջալերել ինձ:

“Ֆուլ” օր, “ֆուլ” տեսարաններ, “ֆուլ” տրամադրություն, կարճ ասած` “Ֆուլ հաուս”. այսպես կարող եմ բնորոշել նկարահանումներով հագեցած իմ մեկ օրը: Նկարահանումները դասերիս չեն խանգարում: Կարծում եմ՝ անգամ բացակայելու դեպքում, դասախոսներս ներողամիտ կգտնվեն: Նրանք եւս հետեւում են սիթքոմին, սիրում եւ միշտ ոգեւորում են ինձ:

Ես եւ Էլլան ոճով նման ենք, սակայն խիստ տաբեր ենք բնավորությամբ:

Հաճախ են հարցնում, թե արդյոք ես եւ Արփի Գաբրիելյանը բարեկամուհիներ ենք: Իրականում ազգակցական կապ չկա, պարզապես նմանեցնում են:

Ադրիանա Գալստյանը


Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել հարազատ մարդկանց հետ, լինել խոհանոցում` պատրաստելով ամենատարբեր ուտեստներ: Սիրում եմ հետեւել նորաձեւության նորություններին, զբաղվել սպորտով` թենիս, բասկետբոլ, վոլեյբոլ: Արագություն եւ ադրենալինի սիրահար եմ: Մոտոցիկլետ վարելն ինձ համար գերագույն հաճույք է:

Սիրտս ազատ է:

Երջանիկ եմ, քանի որ ծնողներս առողջ են եւ կողքիս:

Տխրում եմ, երբ ինձ հարազատ մարդիկ են տխրում:

Չեմ կարող ապրել  առանց ծնողներիս:

Ադրիանա Գալստյանը


Երազում եմ  ունենալ փայլուն, համերաշխ ընտանիք, առողջ երեխաներ:

Կողքիս տղամարդը  պետք է լինի խելացի, վճռական, համարձակ, բարի եւ առատաձեռն:

Իմ կողքին բացառում եմ  ստախոս, աննպատակասլաց եւ ծույլ տղամարդկանց:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Creative Décor”  դիզայնի խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին