×


Ադրիանա Գալստյան.«Նրան դադարեցի հավատալ այն օրվանից, երբ…»

Տարեվերջին հաշված օրեր են մնացել: Ամանորին ընդառաջ BRAVO.am-ը սկսել է տոնական ֆոտոշարքերն ու հարցազրույցները հայտնիների հետ: Այս անգամ մեր ֆոտոխցիկի օբյեկտիվում հայտնվել է «Երանի» սերիալում Մարտայի դերակատար Ադրիանա Գալստյանը: Նա ամփոփել է անցնող տարին, միաժամանակ խոսել նախատոնական տրամադրությունից, սպասելիքներից, գաղտնիք է բացել մանկության տարիներին Ձմեռ պապիկին գրած իր նամակներից, եւ ոչ միայն:

Ադրիանա Գալստյանը


Ամանորի խորհուրդը

Առանձնահատուկ տոն է ինձ համար: Միակ օրն է, երբ ամենից շատ ես ցանկանում հավատալ հեքիաթների, որոնք զարմանալիորեն երբեմն իրականություն են դառնում:

Կարծում եմ` չկա մեկը, ով երազանք չի պահում Ամանորի գիշերը. տարբերակներն ու եղանակները շատ են: Այս անգամ կգրեմ երազանքներս 12 թերթիկի վրա եւ կդնեմ բարձիս տակ: Առավոտյան առանց նայելու կընտրեմ դրանցից մեկը, որն էլ նոր տարում կկատարվի:

Նկարահանումներին ու համալսարանի քննություններիս զուգահեռ ժամանակ եմ գտնում նախատոնական պատրաստությունների համար: Կարելի է ասել`արդեն պատրաստ եմ սպասված ու սիրված տոներին: Եղեւնին զարդարել եմ, մտերիմներիս համար էլ նվերներ եմ գնել: Ինքս էլ սիրում եմ անակնկալներ. սպասված նվերն ինձ համար չէ:

Ամանորն այս տարի կդիմավորեմ Հայաստանում` ընտանիքիս հետ: Միանշանակ, ցանկություն կա արտերկրում տոնելու. ապագայի պլաններ են, որոնք դեռ չեմ բացահայտի:

Ադրիանա Գալստյանը


Հուշեր

Ամեն տարի պարտաճանաչ կերպով բովանդակալից նամակներ էի գրում Ձմեռ պապիկին: Հիշում եմ` միշտ առաջին նախադասությունը հետեւյալն էր լինում` «Ձմեռ պապի, քեզ մի խնդրանք ունեմ: Այս անգամ էլ ու վերջ»: Միշտ ստացել եմ պատասխան նամակները: Այդ ժամանակ փոքր էի, չէի հասկանում, որ նա չի կարող պատասխանել բոլոր երեխաների նամակներին: Նրա գոյությանը դադարեցի հավատալ այն օրվանից, երբ տեսա, թե ինչպես է մայրիկս գրում պատասխան նամակը:

Ադրիանա Գալստյանը


Ձեռքբերումներ եւ սպասելիքներ

Շնորհակալ եմ անցնող տարուց, քանի որ կորուստներ չեմ ունեցել: Կարծում եմ` կարեւորն էլ հենց դա է` պահպանել ունեցածը եւ առաջ շարժվել: Արդեն լսելի են 2017-ի ոտնաձայները` նոր հույզեր, նոր սպասելիքներ, երազանքներ: Պետք է հաշվի առնել, որ գալիք Ամանորը ոչ թե սկիզբ է կամ ավարտ ինչ-որ բանի, այլ շարունակություն: Ուստի, կարեւոր է հոգեւոր պատրաստվածությունը: Լինենք դրական եւ այս ցրտից պաշտպանվենք մեր տված եւ ստացած ջերմությամբ: Թող 2017-ը բոլորիս համար լինի սիրո, ջերմության ու անկեղծության տարի:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսնկարաները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Հագուստը`Անահիտ Հովհաննիսյանի/Art House/
Դիմահարդարումը`Մերիի
Նկարահանումներն իրակացվել են «Avenue des Fleurs» խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին