×


Ալեքսանդր Բաբասյան.«Վեճերից հետո մեր հարաբերություններն ավելի են քաղցրանում:)»

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյանների ընտանիքը երեք տարեկան է: BRAVO.am-ի հետ զրույցում սերիալային դերասանն ասել է, որ վաղ առավոտից ինքն ու կինը հարսանիքի օրն են հիշում:): Զույգի համար համատեղ կյանքի առաջին տարիները միմյանց ավելի լավ ճանաչելու ժամանակաշրջան է եղել:

Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ


«Փորձություններով լի տարիներ ունեցանք: Մինչ ամուսնությունը բոլորովին տարբեր կյանքերով ենք ապրել, իսկ հետո սկսեցինք մի կյանքով ապրել, ընտելանալ միմյանց: Որքան էլ դրսից ամեն բան կատարյալ է երեւում, բայց ներսում պատկերը մի փոքր այլ է: Սկզբում, կարծում եմ, բոլորի մոտ է այդպես: Ինչ խոսք, նաեւ հիանալի ու անմոռանալի պահեր ենք ունեցել»,- նշել է Ալեքսանդրը եւ հավելել.«Հիանալի կին ունեմ, իսկ մեր որդին ոչ միայն այս, այլ մեր բոլոր ապրած ու չապրած տարիների լավագույն ձեռքբերումն է»:

Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ


Պարզվում է՝ այսօր նրանք ավելի հաճախ են միմյանց սեր խոստովանում.«Կարծում եմ՝ ամուսնությունից հետո «սիրում եմ քեզ» խոսքերն ավելի անկեղծ ու արժեքավոր են, քան ընկերություն անելու տարիներին: Միասին ապրելով` իսկապես կապվում եք անկեղծ զգացմունքով, ու գիտակցում ես, որ նա է քո միակ ու անփոխարինելի սերը»:

Ինչպես բոլոր զույգերը, Ալեքսանդրն ու Լիլիթը նույնպես հաճախ են վիճում ու հաշտվում. «Դեռ երբեք լուրջ վեճեր չենք ունեցել: Կենցաղային բնույթի խնդիրներ են, որոնք հեշտ հարթում ենք: Նախկինում հաշտեցման առաջին քայլը հիմնականում Լիլիթն էր անում, բայց փոքրիկի` Ալեքսանդրի, լույս աշխարհ գալուց հետո ամեն բան փոխվել է: Ասեմ՝ վեճերից հետո մեր հարաբերություններն ավելի են քաղցրանում:)»:

Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ


Խոսելով նվերներից՝ Ալեքսանդրը նշել է, որ իրենք հատուկ առիթների չեն սպասում միմյանց հաճելի անակնկալներ մատուցելու համար.«Ինչ խոսք, նվերներ, այն էլ ճոխ, ստանալ շատ եմ սիրում: Ես միայն ճոխ նվերների եմ արժանի:): Թե ինչ ենք իրար նվիրել, այս անգամ գաղտնի կպահենք»:

BRAVO.am-ը սիրով լի եւ ամուր ընտանիք է ցանկանում ամուսիններին:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ալեքսանդրի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին