×


Ալինա Մարտիրոսյանը` հարուստ ամուսնու, Շուշաննայի եւ տնփեսայի մասին :)

Մինչ “Արմենիա” հեռուստաընկերության եթերում կցուցադրվի “Տնփեսա” սիթքոմը, BRAVO.am-ը հումորային նախագծի դերասանական կազմին վերաբերող հերթական բացահայտումն է անում:). Հովհաննես Ազոյանի, Մկրտիչ Արզումանյանի, Շուշաննա Թովմասյանի խաղընկերն է նաեւ Ալինա Մարտիրոսյանը:

Հովհաննես Ազոյանը, Լուսինե Արշակյանը եւ Ալինա Մարտիրոսյանը` "Տնփեսա" սիթքոմի նկարահանումներին


“Մարմնավորում եմ օլիգարխի կին Էդիտային, որը չի ուզում ընդունել խորթ աղջկա ամուսնուն որպես տնփեսա: Իսկ նա ամեն կերպ ցանկանում է մեր ընտանիք ներխուժել: Էդիտան նպատակ չունի հարստությունը կիսել որեւէ մեկի հետ”,-մեզ հետ զրույցում պատմել է սերիալային դերասանուհին:

Շուշաննա Թովմասյանը եւ Ալինա Մարտիրոսյանը` "Տնփեսա" սիթքոմի նկարահանումներին


Նա նաեւ տեղեկացրել է, որ սիթքոմում ամուսնուն` Կորյունին, մարմնավորում է Մկոն, տնփեսայի` Մանուկի դերում Հովոն է, իսկ խորթ աղջիկ Անուշիկի կերպարն էլ կերտում է Շուշաննան:

Ալինա Մարտիրոսյանի խոսքով` նկարահանումներն անցնում են հիանալի տրամադրությամբ, դերասաններից շատերի հետ արդեն իսկ ծանոթ էր, իսկ Շուշաննա Թովմասյանի հետ հետ առաջին իսկ շփումից դրական տպավորություն է ստացել.“Շատ պոզիտիվ աղջիկ է: Ամեն ինչ լավ է ընթանում: Համոզված եմ, որ նախագիծը մեծ հաջողություն է ունենալու”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ալինա Մարտիրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին