×


Ալինա Մարտիրոսյանն՝ ամուսնու՝ Կարեն Արայանի հետ

Ալինա Մարտիրոսյան. «Ամանորը դիմավորելու եմ ընտանիքիս հետ»

Ալինա Մարտիրոսյանը տեւական ժամանակ է՝ սերիալներում նկարահանումները փոխարինել է հանդիսավարությամբ: Ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, այդ կերպ կարողանում է առավել երկար ժամանակ անցկացնել սիրելի մարդկանց կողքին: Թե դերասանուհին ինչ է խորհուրդ տալիս կանանց, ինչ է իրեն պակասում լիարժեք երջանիկ լինելու համար, եւ այլ հարցերի պատասխանները՝ ստորեւ:    

- Ասում են, որ հաճախ երկրորդ մասնագիտությունը լրացնում է առաջինին: Ի՞նչ եք կարծում, հոգեբանությունը օգնո՞ւմ է այս հարցում։
- Հոգեբանությունն այն մասնագիտությունն է, որն օգնում է յուրաքանչյուր հարցում եւ իրավիճակում:

- Մարմնավորել եք տարբեր կերպարներ, եղե՞լ են այնպիսիք, որ մոտ են Ձեր իրական կերպարին։
- Թեեւ շատ կերպարներ են եղել, սակայն դեռ չի պատահել, չեմ մարմնավորել այն իրական, իմ կյանքին մոտ կերպարը:

-Կանայք ունեն իրենց յուրահատուկ հմայքի գաղտնիքը, որով էլ տարբերվում են մյուսներից։ Ո՞րն է Ձեր բանաձեւը:
- Ինքներդ նշեցիք, որ դա գաղտնիք է։):
 

Ալինա Մարտիրոսյանը


- Նկարահանումներ սերիալներում, գովազդային հոլովակներում, եւ այդ ամենի հետ մեկտեղ՝ հոգատար մայր, սիրող կին։ Ինչպե՞ս եք հասցնում։
- Վերջին ամիսներին նկարահանումներս պարբերական չեն, հիմա ես ավելի շատ զբաղվում եմ միջոցառումներ վարելով, այնպես որ, երկուսն էլ կարողանում եմ հասցնել։

 - Տանը բողոքողներ լինո՞ւմ են։):
 - Տանն ունեմ լավ խորհրդատուներ: Բողոքողներ չկան, լավ է։

- Ի՞նչ կփոխեիք Հայաստանում, եթե ունենայիք համապատասխան լծակներ։
 -Կցանկանայի փոխել դիվանագիտական կապերն այնպես, որ Հայաստանի քաղաքացիներն աշխարհի ցանկացած երկիր կարողանային ազատ ելումուտ ունենալ՝ առանց վիզաների... Կարծում եմ՝ դա մեծապես կնպաստեր այն մարդկանց, ովքեր արտերկրում ունեն հարազատներ, եւ այս դեպքում հանգիստ կկարողանային իրենց կարոտն առնել ցանկացած պահի: Երկրորդը՝ կստեղծեի այնպիսի պայմաններ, որ մարդիկ իրենց հայրենիքը լքելու ցանկություն չունենան:

-Ի՞նչ է պակասում Հայաստանին երջանիկ լինելու համար։
-Ժողովրդի սերը միմյանց հանդեպ եւ միասնությունը: Հայի գենը շատ ուժեղ է, եթե մենք՝ հայերս, համախմբվենք ցանկացած գաղափարի շուրջ, ապա մեզ համար անհնարին ոչինչ չի լինի։

-իսկ Ձե՞զ։
 -Երազանքներիս իրականացումը։
 

Ալինա Մարտիրոսյանը


- Շուտով Ամանոր է, բոլոր ընտանիքներում նախատոնական խառը տրամադրություն է, ինչպե՞ս եք Դուք պատրաստվում։
- Տոնական տրամադրությամբ եւ նոր բարձրունքների հասնելու սպասումով:

- Ասում են, որ Նոր տարին իր հետ բերում է նոր նպատակներ, ծրագրեր, ինչու չէ, նաեւ նոր երազանքներ։ Հավատո՞ւմ եք դրանց իրականացմանը եւ ի՞նչ խորհուրդ կտաք հայ կանանց. ինչի՞ վրա շեշտը դնել սպասվելիք տոնին։
- Ցանկացած նոր օրն էլ իր հետ բերում է նոր նպատակներ ու ծրագրեր: Միայն դրանց իրականացմանը հավատալով է, որ անցկացրածդ յուրաքանչյուր օրը համարում ես կյանք: Հայ կանանց խորհուրդ կտամ, որ նույնիսկ մեկ վայրկյանով չհիշեն հին տհաճություններն ու անախորժությունները, նայեն միայն դեպի առաջ ու շեշտը դնեն նպատակասլացության վրա։

Ալինա Մարտիրոսյանը


-Որտե՞ղ եք պատրաստվում անցկացնել տոները։ Ավանդական կերակուրներ, բարեկամներ, հարեւաններ, մեծ սեղան, թե՞ գերադասում եք ընտանիքի հետ նշել եւ առանց ավելորդ աղմուկի։
- Ինչպես իմ ողջ գիտակից կյանքում նշել եմ ընտանիքիս հետ, այնպես էլ այս տարի նորից պետք է նշեմ ընտանիքիս հետ: Իմ կարծիքով՝ Նոր տարին ընտանեկան տոն է, եւ ուրեմն ընտանիքի հետ պետք է դիմավորել։ Անգամ հրաժարվում եմ ամանորյա միջոցառումներ վարելուց, որ այդ օրերին լիովին լինեմ ընտանիքիս կողքին: Իսկ ինչ վերաբերում է ուտեստներին, ավելի շատ աղանդերի սիրահար եմ:

Զրուցեց Անահիտ Առաքելյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին