×


Ամենաերկար ոտքերով մոդելը` Հայաստանի համար ֆոնեթոնի կնքամայր :)

Ֆրանսիայի հայկական հիմնադրամի` հանուն Հայաստանի բարեկեցության անցկացվող հեռախոսամարաթոնի այս տարվա կնքահայրը ֆրանսահայ ճանաչված երգիչ Պատրիկ Ֆիորին է, իսկ կնքամայրը` գայթակղիչ մոդել Ադրիանա Կարեմբոն:): “Ֆոնեթոն 2014”-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին եւ կտեւի երեք օր:

Ադրիանա Կարեմբոն


Կնքահոր եւ կնքամոր անունները հայտարարվել են մայիսի 11-ին` “France 2”  ֆրանսիական հեռուստաալիքի եթերում: Պատրիկն ու Ադրիանան “Vivement dimache prochain” ծրագրի հյուրերն էին, որի հեղինակ եւ հաղորդավար Միշել Դրյուկերը եւս եղել է հիմնադրամի կնքահայրը 2011թվականին։ Նա Շառլ Ազնավուրի ընկերն է եւ ֆրանսահայ համայնքի բարեկամը:

Պատրիկ Ֆիորին


Պատրիկ Ֆիորիին այս նախաձեռնության հետ կապում են հայկական արմատները. հայրը հայ է` Շուշանյան ազգանվամբ, իսկ մայրը` կորսիկուհի, որի ազգանունն էլ կրում է երգիչը։ Բացի Հայաստանին օգնելու իր պատրաստակամությունը հայտնելուց, նա հաղորդման ընթացքում ներկայացրել է իր նոր ալբոմը, որով նշում է կարիերայի 20-րդ տարեդարձը։

Միշել Դրյուկերի “Vivement dimache prochain” ծրագրի շրջանակում հայտարարվել է “Ֆոնեթոն 2014”-ի մասին


Ադրիանա Կարեմբոն, սակայն, հայկական արմատներ չունի, նա սլովակ է, ապրում է Ֆրանսիայում։ Մանեքենուհու աչքի ընկնող կարիերայից հետո, Ադրիանան դարձել է հաղորդավարուհի, զբաղվում է նաեւ բիզնեսով եւ մասնակցում բարեգործական տարբեր ծրագրերի։ 1.85 սմ հասակով շիկահեր գեղեցկուհին հատկապես աչքի է ընկնում իր ոտքերով, որոնց շնորհիվ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես նորաձեւության ոլորտում ամենաերկար(1,24 սմ) ոտքեր ունեցող մոդել։ Ադրիանան եղել է ֆուտբոլիստ Քրիստիան Կարեմբոյի կինը, իսկ այժմ, ըստ որոշ լուրերի, նրա սիրտը գրավել է հայկական արմատներ ունեցող մի տղամարդ։

Ինչպես Պատրիկ Ֆիորիի, այնպես էլ Ադրիանա Կարեմբոյի առաքելությունն է, իրենց համբավն օգտագործելով, նպաստել դրամահավաքին:

Տեքստը` Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին