×


Ամենամեծ սխալը դիմահարդարվելիս` ըստ Գոհար Ավետիսյանի

Դիմահարդարման գաղտնիքներին տիրապետող հայուհիներից է մոսկվաբնակ Գոհար Ավետիսյանը, ով, թեեւ իր երիտասարդ տարիքին, կարողացել է կարիերայում լուրջ հաջողությունների հասնել: Սոցիալական ցանցերում Գոհարին հետեւող բազմաթիվ մարդիկ պարբերաբար ականատես են լինում, թե ինչպես է նա մեյքափի միջոցով անճանաչելիորեն կերպարանափոխում աղջիկներին: BRAVO.am-ի հետ զրույցում դիմահարդարը խոստովանել է, որ հաջողության գաղտնիքն աչքերում է:):

Գոհար Ավետիսյանը


- Գոհար, ե՞րբ եք տեղափոխվել Ռուսաստան մշտական բնակության:

-Երկու տարեկան էի, հայրս Մոսկվայում աշխատանք ուներ, այդ իսկ պատճառով ընտանիքս տեղափոխման որոշում ընդունեց:

- Ինչպե՞ս սկսվեց  Ձեր կարիերան:

- Սերը դեպի դիմահարդարման միջոցներ սկսվել է 12 տարեկանից: Արդեն 16 տարեկանում ես դիմահարդարում էի իմ ընկերուհիներին եւ ծանոթներին: Թեեւ այն ժամանակ ստանում էի տնտեսագետի կրթություն, իսկ պրոֆեսիոնալ դիմահարդարի գործունեությունս արդեն հինգ տարի է:


-Դիմահարդարվելիս ի՞նչ սխալներ են անում կանայք:

-Հիմնականում կանաց մեծ մասը հոնքերի ձեւավորման եւ գույնի ընտրության հարցում է թերանում: Դժվար է ընտրել դեմքին համապատասխան հոնքերի ճիշտ գույն եւ ձեւ:

-Դրսում հաճա՞խ եք ուշադրություն դարձնում կանանց դիմահարդարմանը:


-Ես միշտ մտովի պատկերացնում եմ՝ ինչպես կդիմահարդարեի այս կամ այն մարդուն, ինչ դիմահարդարում կհամապատասխաներ դեմքի այս կամ այն տեսակին:

- Այսօր Դուք հայտնի եւ հաջողակ դիմահարդար եք: Ի՞նչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր իրենց առաջին քայլերն են անում այս ասպարեզում:

- Ես կատարելագործվելու դեռ շատ ճանապարհ ունեմ, նպատակներ` ավելի մեծ բարձունքների հասնելու: Իսկ խորհուրդս մեկն է` պետք է հավատալ ինքդ քեզ, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը քեզ դեմ է, եթե նույնիսկ սկզբում ոչինչ չի ստացվում: Մենք այն ենք, ինչին ձգտում ենք, hենց այդ պատճառով պետք է լինենք բարի եւ դրական: Աստված բարեհոգի մարդկանց կողքին է եւ նրանց մոտ միշտ ամեն ինչ ստացվում է:

Գոհար Ավետիսյանը


- Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:

- Գաղտնիքն իմ աչքերում է: Երեւի դա է իմ առաքելությունը` հրաշքներ գործել եւ հարյուրավոր աղջիկների դարձնել երջանիկ, տալ հույս եւ հավատ իրենց հանդեպ: Պետք չէ խնայել ինքդ քեզ, պետք է աշխատել անդադար, եւ ձգտման ուժը կանի ամեն ինչ, որպեսզի հասնես նպատակներիդ:

-Լավ դիմահարդար դառնալու համար հարկավո՞ր է մասնակցել դասընթացների, թե՞ բավարար է նկարչական տաղանդը:


-Ըստ իս՝ կան երկու տեսակի աշակերտներ: Առաջինը` տաղանդավոր աղջիկներ, որոնք, մեկ անգամ տեսնելով, կկրկնեն մեկ առ մեկ: Նրանց բավարար է երկու շաբաթ սովորելը: Ես հատկապես շատ եմ սիրում նրանց, ովքեր տաղանդավոր չեն, բայց չափազանց աշխատասեր են: Նրանց պետք է երկար եւ ջանասիրաբար աշխատել հաջողության հասնելու համար: Փորձը ցույց է տալիս, որ աշխատասեր մարդիկ ավելի մեծ հաջողություններ են ունենում: Նկարչական կրթությունը ընդհանրապես դեր չի խաղում այս գործում: Ես նկարել չգիտեմ: Կարեւորը ցանկությունն է, չէ՞ որ շատ տաղանդներ կան, որոնք բացահայտված չեն, քանի որ ջանքեր չեն գործադրում իրենց նպատակներին հասնելու համար:

Գոհար Ավետիսյանը


-Նշանված եք: Ձեր ապագա ամուսինը հայ է: Ինչպե՞ս եք ծանոթացել:

-Այո, իմ նշանածը հայ է: Ծանոթացել ենք բարեգործական երեկույթի ընթացքում. նա համառորեն նայում էր, թե ինչպես եմ պանիր ուտում: Հետո Ամուրի նետերն ուղղվեցին դեպի մեզ:

-Հաճա՞խ եք լինում Հայաստանում:


-Հայաստանում լինում եմ գրեթե ամեն տարի: Շատ եմ սիրում իմ հայրենիքի օդը, մարդկանց տեսակը եւ ամենաշատը` հայի աննկարագրելի աչքերը:

Տեքստը ՝ Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գոհար Ավետիսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին