×


Ամենացանկալի նվերը Նազենի Հովհաննիսյանի 31-ամյակի առթիվ :)

Այսօր Նազենի Հովհաննիսյանն առավոտյան շատ շուտ է արթնացել. բազմաթիվ հեռախոսազանգեր նրան պարզապես չեն թողել հանգիստ քնել.“Ամենահաճելի անհանգստությունն է:): Ամեն տարի այս օրն ամենամեծ հաճույքն ապրում եմ հենց այն ժամանակ, երբ գիտակցում եմ, թե ինչքան մտերիմ մարդկանցով է լեցուն մեր փոքրիկ քաղաքը”:

Նազենի Հովհաննիսյանն այսօր նշում է 31-ամյակը


Դերասանուհի-հաղորդավարուհին այսօր դարձել է 31 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը քիչ առաջ ասել է, որ տոնական տրամադրություն մտերիմներն իրեն հաղորդել են դեռ երեկ գիշերվանից.“Հայրս, քույրս եւ Սոֆին, որը վաղուց արդեն մեր ընտանիքի անդամ է դարձել, ուղիղ կեսգիշերին շնորհավորեցին ինձ: Ու հավատացեք, կարեւոր չէ, թե ինչպես շնորհավորեցին, կարեւորը նրանց վերաբերմունքն է”:

Նազենի Հովհաննիսյանը և Շառլ Ազնավուրը


Խոսելով իր տարիքի մասին` Նազենի Հովհաննիսյանը հետեւյալն է ասել.“Տարիքի հետ հասկանում ես, որ կյանքիդ ամեն վայրկյանը պետք է չափազանց գնահատես ու հստակ ապրես, քանի որ կյանքն այնքան արագ է անցնում, որ չես էլ հասկանում, թե երբ էիր 16, եւ երբ դարձար 31”:

Սոֆի Մխեյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Հոբելյարը նաեւ նշել է, որ տարեց տարի իր օրը փորձում է հարազատների ու ընկերների հետ տոնել.“Ես չեմ խուսափում ու փակվում պատերի մեջ, այլ փորձում եմ գիտակցել վայրկյանի, պահի կարեւորությունն ու մեծ սիրով այն կիսել ինձ հարազատ մարդկանց հետ, հենց այնպես, ինչպես անելու եմ այսօր երեկոյան:)”:

Մեր հարցին, թե ինչ նվեր կցանկանա ստանալ Նազենի Հովհաննիսյանն իր 31-ամյակի կապակցությամբ, դերասանուհի-հաղորդավարուհին հետեւյալն է պատասխանել.“Ամենամեծ ու ցանկալի նվերը կլինի այն, որ այսօր բոլոր հյուրերս ուրախանան մեկ մարդու պես”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի,Նազենի Հովհաննիսյանի անձնական արխիվից եւ ԷԼ Style ամսագրի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW