×


“Ամեն ինչ վաճառվում է”` Ալեքսանդր Խաչատրյանի, Ալիս Կապլանջյանի, Դավիթ Սեխպեյանի, Ալլա Թումանյանի եւ մյուսների մասնակցությամբ :)

Օրերս Լաս Վեգասի “Clark County Theater”-ի բեմում պրեմիերա էր, այն էլ՝ հայկական:): “Ամեն ինչ վաճառվում է”/“Everything for Sale”/. այսպես է կոչվում Ալեքսանդր Խաչատրյանի, Ալիս Կապլանջյանի, Ալլա Թումանյանի, Հասմիկ Մուսայելյանի, Մարինե Մինասյանի եւ Դավիթ Սեխպեյանի մասնակցությամբ կատակերգությունը, որը համախմբել էր տեղի հայ համայնքին:

"Ամեն ինչ վաճառվում է" ներկայացման պրեմիերային


Երկու գործողությամբ ներկայացման բեմադրիչն անվանի դերասան Ալեքսանդր Խաչատրյանն է, ով BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, թե իրենց համար կրկնակի տոն էր, քանի որ մինչ այդ Լաս Վեգասում երբեւէ հայկական ոչ մի թատերախումբ հանդես չի եկել:

“Ամեն ինչ վաճառվում է”-ի սյուժեի հիմքում ամուրի տղամարդու կյանքից մի դրվագ է. հերոսը չի կարողանում ընդհանուր լեզու գտնել դստեր հետ եւ ստիպված է կրկին ամուսնանալ եւ ոչ թե սեփական կամքով, այլ՝ փեսայի քմահաճույքով:

Դավիթ Սեխպեյանը եւ Ալեքսանդր Խաչատրյանը` "Ամեն ինչ վաճառվում է" ներկայացման պրեմիերային


Առաջին հայացքից դյուրամարս թվացող կատակերգությունը, որը ծիծաղ էր առաջացնում փոքրից մեծ բոլոր հանդիսականների շրջանում, իրականում վեր է հանում համամարդկային լուրջ խնդիրներ եւ եւս մեկ անգամ կյանքի արժեքների մասին խորհելու տեղիք տալիս:

Ալիս Կապլանջյանը եւ Ալեքսանդր Խաչատրյանը


Ալեքսանդր Խաչատրյանի խոսքով՝ թատերախմբի առաջիկա պլաններում “Ամեն ինչ վաճառվում է”-ն Հայաստանում խաղալու ծրագրեր դեռ չկան, սակայն լոսանջելեսաբնակ հայերը հնարավորություն կունենան դիտել ներկայացումը մարտի 2-ին, 7-ին եւ 15-ին Գլենդեյլի “Beyond the Stars Palace”-ում:

Տեքստը եւ լուսանկարները` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am-ի սեփական թղթակիցը ԱՄՆ-ում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին