×


Միլենա Ավանեսյանն ընդունել է ամուսնության առաջարկը

Ամուսնության առաջարկ Միլենա Ավանեսյանին՝ Մոսկվայի երկնաքերերից մեկում

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Միլենա Ավանեսյանը ռոմանտիկ ամուսնության առաջարկ է ստացել։ Այս օրերին Մոսկվայում գտնվող 23-ամյա դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ սիրելին իրեն ընթրիքի է հրավիրել երկնաքերերից մեկում, աչքերը կապել եւ անակնկալ է մատուցել, որից հաճելիորեն հուզվել է.«Անսպասելի էր, չնայած՝ ինչ-որ կասկածներ ունեի:)։ Ամեն ինչ շատ գեղեցիկ ու յուրահատուկ էր նախապատրաստել»։

Հարությունն ու Միլենան ծանոթացել են շուրջ մեկ տարի առաջ՝ իրենց ընդհանուր մտերիմ ընկերոջ տանը։ Նախորդ տարի փոխանակվել են մատանիներով, շուտով էլ կօրինականացնեն հարաբերությունները։

Միլենա Ավանեսյանն ընդունել է ամուսնության առաջարկը


Նրա ընտրյալը մասնագիտությամբ նկարիչ է, նաեւ դաջվածքների մասնագետ: Ինչպես պատմել է Միլենան, ինքն էլ փոքր, գրեթե աննկատ դաջվածք ունի, որի հեղինակն ապագա ամուսինն է։ Հարությունն աշխատում է Մոսկվայում, այդ պատճառով վերջին մեկ տարվա ընթացքում դերասանուհին հաճախ է լինում այնտեղ.«Հիմնականում երկար չեմ բացակայում երկրից։ Երբ թատրոնում ազատ եմ լինում, այդ ժամանակ էլ պլանավորում եմ ուղեւորություններս»։

«Հոսանքին հակառակ» ֆիլմաշարից հայտնի դերասանուհին 2017-ի դեկտեմբերին թատրոնում պրեմիերա ուներ «Վատ տղաները» ներկայացման կազմում, որին BRAVO.am-ն անդրադարձել է։ Գարնանը կկայանա «Արթնացիր» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Միլենան։ Նա ոչ գլխավոր դերով նաեւ նկարահանվել է «Լյուդվիգ անունով ոզնին» ֆիլմում։

Միլենա Ավանեսյանը՝ սիրելիի հետ


BRAVO.am    
Լուսանկարները տրամադրել է Միլենա Ավանեսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին