×


Ամուսնու անակնկալը Օվսաննա Մինասյանի 18-ամյակին

«Ուրիշի հոգին» սերիալից հայտնի Օվսաննա Մինասյանը դարձել է 18 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ին հայտնել է, որ իր համար իսկական տոն է կազմակերպել ամուսինը, թեեւ անձամբ չի կարողացել ներկա գտնվել խնջույքին:

Օվսաննա Մինասյանը դարձել է 18 տարեկան


«Անկեղծ ասած, մտադրություն չունեի նշել տարեդարձս, քանի որ Արտակը կողքիս չէր, բայց նա համոզեց ինձ. օվկիանոսի մյուս կողմից ամեն ինչ կազմակերպել էր առանց իմ իմացության:): Նա անակնկալներով լի օր նվիրեց ինձ: Երբ ռեստորան մտա ու տեսա բարեկամներիս ու ընկերներիս, այնքան շփոթված էի, որ մի պահ չհասկացա՝ ինչ է կատարվում: Բոլորը ծափողջույններով դիմավորեցին, շատ հուզվեցի»,-պատմել է Օվսաննան:

Նա վստահ է՝ 18-ամյակը երբեք չի մոռանա.«Պարզապես խոսքերով չեմ կարող նկարագրել, թե ինչ անկրկնելի ու հիշարժան օր եմ ունեցել: Ամուսինս նաեւ մի ծրար էր ուղարկել ռեստորան, որտեղ գտա ճամփորդության ուղեգիր»:

Օվսաննա Մինասյանն՝ ամուսնու հետ


Այս Ամանորը վերջինը կլինի, որ Օվսաննան կանցկացնի սիրելիից հեռու.«Տորթիս մոմերը փչելիս միայն մի երազանք եմ մտապահել, որ շուտ հասնեմ նրան, ու միշտ միասին լինենք: Շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ, անչափ երջանիկ եմ եւ ուրախ, քանի որ սիրում եմ եւ սիրված եմ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Օվսաննայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին