1997 թվականի այս օրն Անգելինա Բաբաջանյանն արժանացավ «Միսս Հայաստան» տիտղոսին: Ուղիղ 20 տարի է անցել այդ օրվանից, ինչի առթիվ գեղեցկուհու ամուսինը` Կարեն Մարտիրոսյանը, յուրահատուկ անականկալ է մատուցել նրան:):
Անգելինա Բաբաջանյանը նվեր է ստացել սպիտակ ռոյալ եւ թանկարժեք զարդ
BRAVO.am-ի տեղեկություններով` Անգելինան նվեր է ստացել սպիտակ ռոյալ եւ թանկարժեք զարդ՝ ադամանդե քարերով:
Անգելինան, ով այսօր երեք երեխաների մայր է, իրեն լիովին նվիրել է ընտանիքին: Նա բազմիցս նշել է, որ անձնական կյանքն առաջնային է համարում եւ լիարժեք երջանիկ է իր գեղեցիկ ընտանիքում: Իսկ մրցույթը նշանակալից էր նրա կյանքում, քանի որ հենց դրա շնորհիվ մնաց Հայաստանում:
Անգելինա Բաբաջանյանն` ամուսնու հետ
Մեր տեղեկություններով` ամուսինները Հայաստանում չեն նշելու այս առիթը. նրանք մեկնել են Վրաստան` մասնակցելու Անգելինայի հայրիկի տարեդարձի խնջույքին:
Տեքտը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները Անգելինա Բաբաջանյանի արխիվից


×
22,444







