Անուշիկ Ալավերդյանը եւ Կարեն Մամիկոնյանը քիչ առաջ Աստծո խորանի առջեւ իրար հավերժ սիրելու խոստում են տվել:): Երգչուհու եւ դաշնակահարի պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը պսակադրվել են
Հարսն ու փեսան փոխանակվել են ամուսնական մատանիներով, խաղաղության խորհրդանիշ ճերմակ աղավնիներ երկինք բաց թողել եւ, իհարկե, ընդունել արարողությանը ներկա հարազատների եւ ընկերների շնորհավորանքները:
Զույգի կնքահայրն ու կնքամայրը Հայկ Շահբազյանն ու Արեւիկ Ալավերդյանն են, վերջինս, ինչպես գիտեք, նորահարսի քույրն է:): Հայտնի հյուրերի թվում են Սուսաննա Պետրոսյանը, Արեւո Գրիգորյանը, Մարինե Հակոբյանը, Ռոլանդ Գասպարյանն` ընկերուհու` Գայանե Հովհաննիսյանի հետ եւ այլք:
Կարեն Մամիկոնյանը եւ Անուշիկ Ալավերդյանը պսակադրվել են
Հիշեցնենք, Անուշիկ Ալավերդյանն ու Կարեն Մամիկոնյանը հուլիսի 22-ին օրինականացրել են իրենց հարաբերությունները նաեւ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման երեւանյան գործակալություններից մեկում: ԶԱԳՍ-ի պաշտոնական արարողությանը մեր անդրադարձը կարդացեք այստեղ:
Անուշիկ Ալավերդյանը եւ Կարեն Մամիկոնյանը պսակադրվել են
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:):
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի


×
28,845






