×


Այսօր Արմեն Շավերդյանի եւ Միլենա Ոսկանյանի հարսանիքն է

Ժամեր առաջ Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել «The Beautified Project» ռոք-խմբի կիթառահար Արմեն Շավերդյանի եւ պարուհի Միլենա Ոսկանյանի պսակադրությունը: Արարողությունը լուսանկարել է BRAVO.am-ը:

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շավերդյանն ամուսնացել են


Նորապսակների քավորն Արմենի այլազգի ընկերն է` Սթիվեն Դոնաթելեն: Միլենան ունի երեք հարսնաքույր, որոնց ընկերակցում են Արմենի երեք ազաբ ընկերները:):

Զույգը պահպանել է հայկական հարսանիքի ավանդական երթուղին: Խորանի առջեւ միմյանց հավերժ սիրելու խոստում տալուց եւ ամուսնական մատանիներով փոխանակվելուց հետո նրանք ստացել են ներկաների շնորհավորանքներն ու ուղեւորվել նորափեսայի տուն, իսկ այժմ էլ հյուրերի հետ իրենց միությունը նշում են երեւանյան ռեստորաններից մեկում:

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շավերդյանն ամուսնացել են


Իր կյանքի այս կարեւորագույն օրվա համար պարուհի հարսիկն ընտրել է թագուհու կերպարը.«Զգեստս Արմենը նախապես չի տեսել: Որոշեցինք պահպանել նաեւ այս ավանդույթը»,-մեզ հետ զրույցում ասել է նա:

Հարսանյաց խնջույքի լուսանկարներն ու հետաքրքիր մանրամասները կներկայացնենք առաջիկայում:

Արմեն Շավերդյանի եւ Միլենա Ոսկանյանի հարսանիքին


BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` մաղթելով երջանկություն եւ ամուր ընտանիք:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին