×


Այսօր Լիանա Բաղդասարյանի հարսանիքն է

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրի մեկնաբան Լիանա Բաղդասարյանը եւ Արթուր Հովհաննիսյանն ամուսնացել են: Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում քիչ առաջ տեղի է ունեցել զույգի պսակադրությունն, իսկ արարողության հիշարժան պահերը լուսանկարել է BRAVO.am-ը։

Արթուր Հովհաննիսյանը եւ Լիանա Բաղդասարյանը


29-ամյա Լիանան մեզ հետ զրույցում հայտնել է, որ նշանադրվել է այս տարվա հունիսին, իսկ այս ամիսը խորհրդանշական է ինչպես իր, այնպես էլ ընտրյալի համար.«Երկուսիս տարեդարձն էլ սեպտեմբերին է, ուստի միաձայն որոշեցինք հիմա ամուսնանալ։ Նա քրոջս ընկերուհու եղբայրն է, տեւական ժամանակ է՝ գիտենք իրար, թեպետ շփում չենք ունեցել։ Մեր սիրո պատմությունը սկսվեց մոտ վեց ամիս առաջ»։
 
Հարսանեկան արարողությանը ներկա են նրա գործընկերները՝ Արամ Աբրահամյանը, Արտյոմ Երկանյանը, Քրիստինե Ալագուլյանը եւ ուրիշներ.«Ըստ ավանդույթի՝ փեսան ինձ տնից ուղեկցեց եկեղեցի, մինչ այդ մեր տանը Սոնա Շահգելդյանը կատարեց իր «Հարսի շոր» երգը, նաեւ ներկա էր պարային խումբ։ Պատասխանատվությունը մեծ է, որ ամեն ինչ լավ անցնի, մեր հարազատներն ու ընկերները մեզ հետ ուրախանան։ Իսկ ներքուստ խաղաղ ու երջանիկ եմ»։

Լիանա Բաղդասարյանն ամուսնացել է


Հարսանեկան խնջույքին կերգեն «Շանթ»-ի հեռուստանախագծերի հաղթողներ Սեւակ Ամրոյանը, Նարե Գեւորգյանը, Արման Խաչատրյանը եւ այլք.«Հատուկ պարային բեմադրություն չենք արել, ինքնաբուխ տանգո կպարենք։ Մասնագիտությունիցս ելնելով՝ մեր ծնողներին նվիրված շնորհակալական տեսանյութ եմ պատրաստել, որից հետո վարդեր կնվիրենք»։

Նշենք, որ Լիանա Բաղդասարյանը մասնագիտությամբ արվեստաբան է, սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստի բաժնում, 2008 թվականից «Շանթ»-ում է, այժմ աշխատում է նաեւ միջազգային լրատվության բաժնում՝ որպես թարգմանիչ։

Լիանա Բաղդասարյանն ամուսնացել է


Հարսանիքից հետո նորապսակներն իրենց մեղրամիսը կվայելեն Բալիում։

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին` մաղթելով երկար տարիների համատեղ երջանիկ կյանք:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին