Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյանն այսօր ժամեր առաջ Աստծո խորանի առջեւ իրար հավերժ սիրելու խոստում են տվել:): Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում:
Արթուր Հովհաննիսյանը եւ Լուսինե Թովմասյանն ամուսնացել են (Լուսանկարը` Lumen Wedding Photo Agency)
Գեղեցկուհին եւ ընտրյալն ամուսնական մատանիներով են փոխանակվել, ստացել են Տեր Հոր օրհնությունը, սիրո, խաղաղության խորհրդանիշ ճերմակ աղավնիներ են երկինք բաց թողել եւ, իհարկե, ընդունել արարողությանը ներկա հարազատների եւ ընկերների շնորհավորանքները:
Արթուր Հովհաննիսյանը եւ Լուսինե Թովմասյանն ամուսնացել են
Նշենք, որ “Միսս Հայաստան 2003” եւ “Վիցե միսս Եվրոպա 2005” Լուսինե Թովմասյանի հարսանեկան զգեստի հեղինակը դիզայներ Վահան Խաչատրյանն է:
Այսօր Լուսինե Թովմասյանի հարսանիքն է
BRAVO.am-ը շնորհավորում է նորապսակներին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր:):
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Lumen Wedding Photo Agency-ի


×
64,852






