×


Այսօր Մհերը “պաշտոնապես” դարձավ քրիստոնյա :)

Երեւանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ժամեր առաջ մկրտվել է Մհեր Մեսրոպյանը: Արարողությունն անցկացրել է քահանա Տեր Շմավոն Ղեւոնդյանը, երգչի կնքահայրն իր պրոդյուսեր Գեորգի Հարությունյանն է, իսկ կնքամայրը` Սոնյա Դիլանյանը:

Մհերն ու Մերի Մակարյանը


“Չէի սպասում, որ Մհերը կառաջարկի լինել իր կնքահայրը: Վաղուց էր մտածում մկրտվելու մասին, բայց քանի որ մեր գործերը շատ էին, հետաձգում էինք: Մի օր էլ շատ էմոցիոնալ կերպով ասաց, որ կարեւոր բան ունի հայտնելու: Նրան լավ եմ ճանաչում, զգացի` շատ կարեւոր խոսակցություն է սպասվում, եւ ստացա առաջարկը”,-BRAVO.am-ին պատմեց Գեորգի Հարությունյանը:

Մհերը, Էլլա Տարունցը եւ Գեորգի Հարությունյանը


Ըստ Սուրբ Գրքի, քրիստոնյան պետք է մկրտվի ծնունդից քառասուն օր հետո: Եթե այս պատգամը չի պահվում, ապա ծեսն իրականացնում են գիտակցական տարիքում, երիտասարդների մեծ մասն էլ` ամուսնությունից առաջ, որպեսզի կարողանան պսակադրվել եկեղեցում: Փորձեցինք ճշտել, թե ինչպես է Մհերը եկել այս որոշման.“Իր դեպքում այդ գործոնը չէ: Իսկական հայ եւ քրիստոնյա դառնալու համար այս մի բանը Մհերին պակասում էր: Սա PR քայլ չէ, եթե այդպես լիներ, ինձ եւ Սոնյային որպես կնքահայր եւ կնքամայր չէր ընտրի, այլ` իր մեծահարուստ ընկերներից մեկին: Վստահ եմ, որ սիրով կհամաձայնեին”,-պարզաբանեց Գեորգին:

Մհերի մկրտությանը


Քանի որ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը “մեղադրվում” են այս կամ այն աղանդավորական կազմակերպության հետ կապ ունենալու համար, BRAVO.am-ը հետաքրքրվեց, թե Մհերի մկրտվելու որոշումը կարելի դիտարկել որպես նմանատիպ բամբասանքներից զերծ մնալու միջոց.“Մենք արդեն հայտարարել ենք, որ նա քրիստոնյա է: Նույնիսկ վերջին հրապարակման մեջ նրա անունը չէին շոշափել”:

Մհերի մկրտությանը


Երգչի կյանքի այս կարեւոր իրադարձությունն առանց տոնակատարության չի անցնի: Նա մտերիմների ու ընկերների հետ պատրաստվում է ճաշկերույթի մասնակցել Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում. “Ներկա են լինելու Մհերի ընտանիքի անդամները, մտերիմ ընկերները: Խնջույքի ժամանակ տաշի-տուշի չի լինի”:

BRAVO.am-ը շնորհավորում է Մհերին` սուրբ մկրտության կապակցությամբ:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին