×


Այսօր մահացել է Գալյա Նովենցը

Այսօր` հուլիսի 22-ին, 75 տարեկան հասակում ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է հայ թատրոնի եւ կինոյի նշանավոր վարպետ, ՀՀ ժողովրադական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային մի շարք կինոփառատոնների մրցանակակիր Գալյա Նովենցը:

Գալյա Նովենցը

Անվանի դերասանուհին իր ստեղծագործական կենսագրությունը սկսել է 1958 թվականին` ավարտելով Երեւանի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետն ու աշխատանքի անցնելով Կապանի պետական թատրոնում: Նա երկար տարիներ աշխատել է Երեւանի Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, ինչպես նաեւ Սոս Սարգսյանի գլխավորած “Համազգային” թատրոններում, իսկ կյանքի վերջին տարիներին հանդես է եկել Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: 

Գալյա Նովենցը եւ Մհեր Մկրտչյանը

Թատրոնում խաղացած հիսունից ավելի դերերից բացի, Գալյա Նովենցը նկարահանվել է նաեւ “Բարեւ, ես եմ”, “Մենք ենք, մեր սարերը”, “Նահապետ”, “Մեր մանկության տանգոն”, “Կարոտ”, “Որտեղ էիր, մարդ Աստծո”, "Այս խաչմերուկում", "Կտոր մը երկինք", "Սպիտակ անուրջներ", "Գիքորը" եւ այլ մի շարք ֆիլմերում: 

Գալյա Նովենցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը` հուլիսի 24-ին` Սբ. Հովհաննես եկեղեցում (ժ.18.00-20.00), իսկ վերջին հրաժեշտը՝ հուլիսի 25-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (ժ.12.00-14.00)։

BRAVO.am-ի անձնակազմը  ցավակցում  Գալյա Նովենցի հարազատններին եւ նրա արվեստի սիրահարներին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին