×


Անաիս Սարդարյան.«Առաջարկը միանգամից ընդունեցի»

Անաիս Սարդարյանը «Հին արքաներ» գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմի դերասանական կազմում է: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հանդես է գալիս իշխանուհու աղախնի կերպարում.«Աղավնուն մարմնավորելու առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանից: Ինձ համար նոր ձեւաչափ է եւ միանգամից համաձայնեցի»:

Անաիս Սարդարյանը՝ «Հին արքաներ» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումներին


Նա նշել է, որ բարդ նկարահանումներ են ունենում.«Պրոֆեսիոնալ թիմի հետ եմ աշխատում, ինչի համար ուրախ եմ: Մանրակրկիտ աշխատանք է տարվում, հագուստի ամեն դետալը մտածված է: Սկզբում փոքր-ինչ դժվար էր գրական հին հայերենով խոսելը, բայց արդեն սովորել ենք: Կարծում եմ՝ շատ ուսուցողական աշխատանք է լինելու»:

Աննա Գրիգորյանը եւ Անաիս Սարդարյանը


Անաիսի համար դժվար է նաեւ տնից երկարատեւ բացակայելը.«Նկարահանումների մեծ մասը Գյումրիում են ընթանում, հաճախ եմ գնում-գալիս, քանի որ իմ տեսարաններն այնքան էլ շատ չեն: Բայց եղել են օրեր, որ մնացել ենք այստեղ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անաիս Սարդարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport