×


Անաիս Սարդարյան.«Երեւի կամուսնանամ 2016-ին»

Բուռն աշխատանքային օրերից հետո Անաիս Սարդարյանը կմեկնի Ռուսաստան, որտեղ էլ կդիմավորի 2016 թվականը: Իսկ մինչ այդ հատուկ BRAVO.am-ի համար դերասանուհին Ձմեռ պապի կերպարով լուսանկարվել է տոնական ֆոտոշարքում, ինչպես նաեւ պատասխանել է մեր հարցերին:

Անաիս Սարդարյանը


Մայրիկի եւ քույրիկի հետ

Առաջարկ կա Ամանորին ներկայանալ որպես հանդիսավար: Բոլորս էլ գիտենք, որ դա ձեռնտու է, բայց մտածում եմ` արդյոք գումարն եմ գերադասում, թե ընտանիքիս հետ լինելը: Ամեն տարի աշխատում եմ հարազատներիս հետ նշել ընտանեկան այս տոնը եւ այս անգամ էլ Մոսկվայում մայրիկիս ու քույրիկիս հետ կդիմավորեմ գալիք տարին:

«Պապայիցս հետո…»

Վերջին անգամ տոնածառ զարդարել եմ 7-8 տարի առաջ, երբ հայրիկիս հետ էի դիմավորում Նոր տարին` Աբովյանի մեր տանը: Փոքր ժամանակ շատ-շատ էի սիրում տոնածառ զարդարելը, իսկ պապայիցս հետո էլ ցանկություն չունեմ… Միշտ նա էր տոնածառը բերում, ու միասին զարդարում էինք: Այժմ տոներին ընդառաջ ոչինչ չեմ անում. տոնածառ չեմ դնում, չեմ զարդարում տունը, քանի որ տանը գրեթե չեմ լինում:

Անաիս Սարդարյանը


«Տխրում եմ, որ…»

Սիրում եմ Ամանորը, քանի որ արձակուրդային շրջան է: Ծանրաբեռնված նկարահանումներից, ներկայացումներից հետո այն ասոցացվում է հանգստի հետ: Տխրում եմ, որ այս տարի ընկերներիս հետ չեմ լինելու. ես եւ Մոսոն արտերկրում կլինենք, Սոնան ու Լեւսը կմնան երկուսով:): 

«Նրան հաջողվեց զավթել սիրտս»

Դժգոհելու տեղ չունեմ 2015-ից: Ինձ համար 2014-ն էր մեծ կորստի տարի. հայրիկիս կորցրի: Այսուհետեւ բոլորը տարիները կլինեն լավը, քանի որ ամենավատն արդեն եղել է: Համենայնդեպս, 2015-ն առանց կորուստների տարի էր, եւ աշխատանքային, գործնական ու անձնական ձեռքբերումներ եմ ունեցել: Այս տարի մեր «410 ստուդիան» բացեցինք, իսկ տարեվերջին նրան հաջողվեց զավթել սիրտս, տեսնենք` ինչ կլինի:

Անաիս Սարդարյանը


«Ցանությունս սիրելիիս եմ հայտնել»

Ամանորի գիշերը երբեք երազանք չեմ մտապահել, սնահավատ չեմ: Կարծում եմ` այն տարիքում եմ, որ երազանքներ չպետք է պահել, այլ պետք է իրագործել, քանի որ ինքսն եմ դրանց տերն ու տիրակալը: Նամակ չեմ գրել Ձմեռ պապին, բայց ցանությունս հայտնել եմ սիրելիիս. հեռախոսիս համար ավտոմեքենայի լիցքավորիչ եմ ուզում:

Ակնկալիքներ

Կապիկն ակտիվ կենդանի է, բայց ես էլ եմ ակտիվ ու հույսս իր վրա չեմ դնում:): Սպասումներս շատ են, գործնական առաջարկներ ունեմ, որոնք կիրագործենք արդեն 2016-ին: Հնարավոր է նաեւ ամուսնանամ հաջորդ տարի:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Creative Décor” խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին