×


Անահիտը, Հայկոն, Սոսը, Արմանը, Սոնան եւ ուրիշներ` Էնջլի 21-ամյակին

Էնջլը 3 օր շարունակ նշում է իր 21-ամյակը:): Դերասանուհին ծննդյան օրվա` հուլիսի 18-ի գիշերն անցկացրել է երեւանյան ժամանցի վայրերից մեկում.“Նյու-Յորքից ժամանած ընկերուհիներս ինձ պետք է միանային, ես էլ մի քիչ տխրել էի, որ ուշանում էին ու տեղյակ չէի, որ անակնկալ ունեն. ուղիղ կեսգիշերին նրանք իմ լուսանկարներով շապիկներ հագած մտան փաբ ու շնորհավորեցին: Ողջ գիշեր պարեցինք, խմեցինք ու լավ զվարճացանք”,-BRAVO.am-ին պատմել է հոբելյարը:

Էնջլ Մարտիրոսյանը


Հուլիսի 18-ի երեկոյան նա կրկին մի քանի ընկերուհու հետ խնջույքը շարունակել է մեկ այլ փաբում, իսկ հուլիսի 19-ին “N-Show” ակումբում հավաքվել էին նրա հարազատներն ու մտերիմ գործընկերները` Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Սոնա Շահգելդյանը եւ այլք:

Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն


Ինչպես 20-ամյակին, այս տարի եւս Էնջլն իր մայրիկի` ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի եւ 35 հյուրի հետ մինչեւ ուշ գիշեր պարել են ու երգել.“Կարեւորը կողքիս այն մարդիկ էին, որ անկեղծ ինձ սիրում են ու ինձ հետ հավասար ուրախանում: Ամենալավն ինձ զգում էի հենց ծննդյանս օրը, բայց ընդհանուր երեք օրն էլ հրաշալի անցավ, հնարավոր է` մի քիչ հանգստանալուց հետո վաղը նորից շարունակենք նշել:)”:

Նա հայտնել է, թե ինչու է իր համար կարեւոր 21 տարեկան դառնալը.“Միջազգային չափանիշներով ես արդեն չափահաս եմ. շուտով Նյու Յորք եմ մեկնելու` ուսումս շարունակելու, կարող եմ նաեւ ժամանցի բոլոր վայրերը մտնել, քանի որ նախորդ այցիս ժամանակ հնարավորություններս քիչ էին, չէի կարողանում ազատ զվարճանալ, այլեւս խնդիր չեմ ունենա”:

Արման Նշանյանը, Էնջլը եւ Սոս Ջանիբեկյանը


Այս ամառն Էնջլը հիմնականում անցկացնում է Երեւանից դուրս` Նյու Յորքից ժամանած հայ ընկերների հետ լինելով Ծաղկաձորում, Սեւանում եւ կուրորտային այլ քաղաքներում.“Շուտով միասին կգնանք Վրաստան` ծովափնյա հանգստի, միգուցե նաեւ Ռուսաստանի որոշ քաղաքներ այցելենք: Հոկտեմբերին նախատեսում ենք վերադառնալ Նյու Յորք”:

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ Էնջլը կնկարահնվի Լուսինե Մարտիրոսյանի նոր սերիալում. ““Արմենիա” հեռուստաընկերությամբ է ցուցադրվելու, ամեն սեզոնին` 20 սերիա: Օգոստոսից կսկսենք նկարահանումները, որից հետո կմեկնեմ Միացյալ Նահանգներ”:

Սոնա Շահգելդյանը եւ Լուսինե Մարտիրոսյանը


BRAVO.am-ը շնորհավորում է Էնջլին ծննդյան տարեդարձի կապակցությամբ` մաղթելով երջանկություն եւ ստեղծագործական հաջողություններ:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW