×


Անահիտ Կիրակոսյանի, Անաիս Սարդարյանի եւ մյուսների երեւանյան սերը :)

«Փարիզ, ես սիրում եմ քեզ», «Նյու Յորք, ես սիրում եմ քեզ», «Լոնդոն, ես սիրում եմ քեզ» ֆիլմերի օրինակով այսօր նկարահանվում է «Երեւան, ես սիրում եմ քեզ» ռոմանտիկ կատակերգությունը, որի պրեմիերան նախատեսված է աշնան վերջին:

Անաիս Սարդարյանը


«Կան իրական պատմություններ, որոնք ցանկանում ենք ներկայացնել հանրությանը` այս գաղափարի շուրջ համախմբելով հայտնի եւ սիրված մարդկանց»,-BRAVO.am-ին ասել է պորդյուսեր Արմեն Վիրաբյանը, իսկ ռեժիսոր Սուրեն Առաքելյանն էլ հավելել է.«Ֆիլմի հիմքում սերն է, որը միմյանց է կապում տարբեր սյուժեների հիմնական գաղափարները»:

Ֆիլմում նկարահանվել են Անաիս Սարդարյանը,Անահիտ Կիրակոսյանը, Համո Ադիյանը, Արսեն Հակոբյանը, Նարե Զաքարյանը, Լեւոն Բեգլարյանը, Արտյոմ Սիմոնյանը, Արմեն Դալլաքյանը, Լուսինե Իսպիրյանը, Արսեն Թադեւոսյանը, Լիլիթ Գեւորգյանը եւ այլք:

Անահիտ Կիրակոսյանը


Անահիտ Կիրակոսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իր նոր կերպարը շատ է տարբերվում նախորդներից.«Հերոսուհիս հեզ, նուրբ աղջիկ է, ով սովորում է կոնսերվատորիայում եւ շրջում է երաժշտական գործիքով: Ըստ սյուժեի` մի տղա ամեն կերպ փորձում է տիրանալ սրտիս` իր համար տարբեր կերպարներ հորինելով: Բայց վերջում, երբ տեսնում եմ, թե ինչպիսին է իրականում, սիրահարվում եմ: Մարդը պետք է իրեն մատուցի այնպիսին, ինչպիսին կա: Կարծում եմ` հետաքրքիր կստացվի, քանի որ գաղափարը լավն է. ներկայացվում են երեւանյան փողոցները, բնակիչների պատմությունները»:

Նշենք, որ ֆիլմի սաունդթրեքը կատարում են երգիչներ Նարինե Դովլաթյանը, Սոնա Ռուբենյանը, Լենա Ղազարյանը, Վահան Հարությունյանը եւ Սյուզի Սիրականյանը:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի
Լուսանկարները տրամադրել է ֆիլմի ստեղծագործական թիմը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին