×


Անահիտ Կիրակոսյանի 25-ամյակի հիշարժան եւ հուզիչ պահերը :)

Անահիտ Կիրակոսյանը երեկ դարձել է 25 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ծննդյան օրն անցկացրել է աշխատանքային մթնոլորտում. առավոտյան շնորհավորանքներ եւ տորթ է ստացել “Շանթ”-ի “Խոպանի տեսություն” սիթքոմի նկարահանման հրապարակում, իսկ երեկոյան “Անուշ” ներկայացումից հետո նշել է թատրոնի անձնակազմի հետ.“Նաեւ 18 ու 20-ամյակներս էին համընկել այս ներկայացման օրվա հետ:)”: 

Անահիտ Կիրակոսյանն` ամուսնու եւ որդու հետ


Հոբելյարը պատմել է, որ ընտանիքի հետ տարեդարձը նշել է օրեր առաջ.“Ապրիլի 26-ին գնացել էինք կարաոկե-ակումբ: Թեեւ ասում են, որ չի կարելի ժամանակից շուտ տոնել, սակայն մենք սնահավատ չենք: Իսկ երեկ կեսգիշերին ամուսինս գործուղման մեկնելուց րոպեներ առաջ գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց` բաղկացած 51 վարդից: Մեծ դուստրս` Լաուրան, հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով բարեմաղթանքներ ասաց, նաեւ բանաստեղծություն նվիրեց, որն ավարտվում է “Մենք քեզ սիրում ենք եւ մեզ համար ամենաթանկն ես” խոսքերով: Աղջիկներս ինձ համար երգեցին Քրիստինե Պեպելյանի “Մայրիկ”-ը: Սա ինձ համար ամենալավ անակնկալն էր”:

Անահիտ Կիրակոսյանը` երեխաների հետ


Երեւանի երաժշտական կամերային թատրոնի դերասանուհին շեշտել է, որ երբեւէ ձանձրալի ծննդյան օր չի ունեցել եւ ամեն տարի ի սրտե ուրախացել է.“Ինչո՞ւ տխրել` մտածելով, թե մեծացար: Դա անխուսափելի է, հետեւաբար պետք է վայելել: Նախորդ տարի ամուսնուս նվերը` ավտոմեքենան, ապշեցրեց, այս տարի էլ հիշարժան է այն, որ մի քանի տեղ եւ մի քանի օր նշեցի”:

Խոսելով նվերներից` Անահիտն ասել է, որ կարեւորում է ուշադրությունը.“Հուզիչ էր, որ խաղընկերս` Քսենյան, ով սիթքոմում մարմնավորում է Յուլյային, անձամբ էր տորթ թխել ինձ համար հատուկ գրությամբ”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անահիտի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին