×


Անահիտ Հարությունյանը՝ ազատ սեքսի, ընկերության եւ ամուսնության մասին

Անահիտ Հարությունյանի հետ մեր նոր հարցազրույցը մոդելային կարիերայի, հերթական ուղեւորության, կամ էլ աշխատանքային նորությունների մասին չէ: Մոդելը BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է ազատության, հակառակ սեռերի միջեւ հավանական ընկերության, սիրո սահմանների, հայկական եւ եվրոպական հայացքներին իր վերաբերմունքի մասին, եւ ոչ միայն:

Անահիտ Հարությունյանը


Ազատության մասին


Ազատությունը նշանակություն է ստացել այն ժամանակ, երբ արհեստականորեն ստեղծվել է անազատությունը: Զարգացման սկզբնական փուլում դրսեւորվել է հիմնականում ֆիզիկական մակարդակով` ստրուկներ, ծառաներ, դարեդար անցնելով զարգացման նորանոր փուլեր` հասել է գրեթե կատարյալ գիտակցական մակարդակի՝ կրոն, դպրոցներ, համակարգիչ եւ այլն: Անկախ նրանից, թե մարդն ապրում է մեր պատկերացմամբ ազատ կամ անազատ կյանքով, նա գտնվում է անազատության  մեջ` միաժամանակ չգիտակցելով իր ազատությունը տիեզերքում, քանի որ աշխարհը չի սահմանափակվում այն կետով, որտեղ բնակվում է անհատը: Արդյունքում բոլորն ազատ են, բայց չափազանց անազատ, որպեսզի դա գիտակցեն: Ես ազատ եմ, քանի որ կա անսահմանությունը:

Միջանձնային հարաբերությունների մասին


Մարդկային բոլոր տեսակի փոխհարաբերություններում ողջունում եմ անմիջականությունը: Ինչ վերաբերում է շփման մակարդակի վրա գտնվող ազատությանը, փորձում եմ տեղավորվել դիմացինի` ազատության մասին պատկերացումների սահմաններում: Շփման ծավալն, առհասարակ, հասցված է նվազագույնի:

Անահիտ Հարությունյանը

Անահիտ Հարությունյանը


Ընկերության եւ ընկերների մասին

Ընկերությունը ժամանակով ստուգված, ընդհանուր հետաքրքրությունների եւ ենթագիտակցական ու գիտակցական համակարգի վրա հիմնված շփումն է:
Իմ ընկերները նրանք են, որոնք զգում են իմ ուշադրությունն ու ջերմությունը:
Աղջիկ-տղա ընկերություն հնարավոր է որոշակի տարածություն սահմանելու դեպքում, իսկ ընկերուհիների պես հոգին միմյանց առաջ անմնացորդ սփռելու դեպքում` ոչ: Ընկերությունն ինձ համար արդեն իսկ ենթադրում է ազատ շփում երկու մարդկանց միջեւ`առանց պահանջներն ու կարծրատիպերը միմյանց պարտադրելու:

Սիրո ազատության եւ սահմանների մասին

Երբ խոսքը վերաբերում է զգացմունքներին եւ երեւակայությանը, սահմանների մասին խոսելը տեղին չէ:

Անահիտ Հարությունյանը


Հայկական ավանդական եւ եվրոպական հայացքների մասին

Միանշանակ ճշմարտություն գոյություն չունի, երբ խոսքը վերաբերում է սուբյեկտիվիզմին: Հայաստանում եւ նմանատիպ երկրներում այդ տեսակը կրում է օբյեկտիվ բնույթ: Ի՞նչն է լավ եւ ինչը`վատ, անձը պետք է ինքնուրույն որոշի:
Աշխարհայացքի եւ տեսակետի ձեւավորման վրա կամա թե ակամա ազդում է անձի`սոցիումի հետ ունեցած կապը:

Զույգերի միջեւ մինչամուսնական սեռական կապի մասին


Հայկական մենթալիտետը ենթադրում է զույգերի միջեւ սեռական հարաբերությունների հետաձգում մինչեւ ամուսնություն: Իմ կարծիքով՝ ընդունված ավանդույթն ունի մի շարք դրական կողմեր կայուն ընտանիքի ձեւավորման գործում, հոգեբանական տեսանկյունից, սակայն, բացասական կողմերը եւս շատ են: Ամուսնությունը տիեզերք գնալու նման մի բան է: Ի՞նչ կլինի տիեզերագնացի հետ, որը մինչեւ տիեզերանավ մտնելը չի անցել համապատասխան նախապատրաստություն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անահիտ Հարությունյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին