×


Անահիտ Հարությունյանի հետ Երուսաղեմում տհաճ միջադեպ է պատահել

Անահիտ Հարությունյանի համար ձմեռային արձակուրդներն անմոռանալի են անցել: Մոդելը BRAVO.am-ին պատմել է, որ առաջին անգամ տոները նշել է արտերկրում: Նա 2017 թվականը դիմավորել է Իսրայելում:

Անահիտ Հարությունյանը


«Այն միշտ եղել է իմ՝ «պարտադիր այցելելու» երկրների ցանկում: Պլանավորել էի միայնակ շրջել տեսարժան վայրերով, կարգի բերել մտքերս, մոտ լինել հոգեւորին: Բայց ամենաանսպասելին այն էր, որ դեկտեմբերի 31-ի երեկոյան ինձ միացավ ընկերս եւ հաճելիորեն խառնեց պլաններս: Նշեցի արդեն ավանդույթ դարձած կերպով՝ շամպայնի բաժակով եւ գալիք տարվա ցանկության թղթով»,-ասել է նա եւ հավելել, որ մեկշաբաթյա ուղեւորությունից մեծ բավականություն է ստացել:

Անահիտ Հարությունյանը


Անահիտին շատ է տպավորել Երուսաղեմը.«Այնտեղ պահպանողականությունը դրսեւորվում է նույնիսկ ճարտարապետության մեջ. ցանկացած շինության կառուցման ժամանակ օգտագործվում է բացառապես Երուսաղեմի քար՝ հին ոճը պահպանելու համար: Բարձրացա նաեւ Գողգոթայի բարձունքը… Հույզերն աննկարագրելի են»:

Անահիտ Հարությունյանը


Պարզվում է՝ ուղեւորության ընթացքում տհաճ միջադեպ էլ է պատահել: Մոդելի խոսքով՝ Հիսուս Քրիստոսի դամբարանի հսկիչ-սպասավորներից մեկն ագրեսիվ եւ անշնորհք պահվածք է դրսեւորել իր հանդեպ` խլելով եւ դեն նետելով ձեռքի մոմերը, որոնք գնել էր հայկական եկեղեցուց.«Հետո միայն իմացա, որ հայ եւ հույն հոգեւորականները բավական կոնֆլիկտային եւ լարված հարաբերություններ ունեն, ինչից մինչ այդ տեղյակ չէի»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Անահիտ Հարությունյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport