Անահիտ Հարությունյանի համար երեկվա երեկոն տոնական էր: Մոդելը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ 24-ամյակն ընկերների շրջապատում նշել է մեկ օր ուշացմամբ, քանի որ սիրելին հաճելի անակնկալ է մատուցել ուղեւորության տեսքով:):
Անահիտ Հարությունյանը
“Նա գիտի, թե որքան եմ սիրում ծովը, եւ առաջարկեց մեկ օրով մեկնել Կիպրոս: Մենք հիասքանչ ընթրիք վայելեցինք, իսկ կեսգիշերին արդեն ծովափին էինք, տարեդարձս դիմավորեցինք ավազին նստած: Աննկարագրելի պահ էր: Չեմ պատմի, ինչ է նվիրել, քանի որ ոչ բոլորը ճիշտ կհասկանան”,-ասել է հոբելյարը:
Պարզվում է` հետդարձի թռիչքից ուշանալու պատճառով մոդելը ստիպված է եղել մեկ ուրիշ տոմս գնել եւ այլ չվերթով վերադառնալ Երեւան: Նրա խոսքով` առաջին դեպքը չէ, որ իր “ճշտապահության” հետեւանքով բաց է թողնում թռիչքը, եւ նման իրավիճակներում այլեւս չի անհանգստանում:
Անահիտ Հարությունյանը
Երեւանի ռեստորանային համալիրներից մեկում խնջույքի կազմակերպչական հարցերով էլ հենց Անահիտն էր զբաղվել, ինչպես նշել է` ջերմ մթնոլորտում մտերիմների հետ լավ ժամանակ է անցկացրել.“Մինչ մեկնելս էի ամեն ինչ պատվիրել: Տոնական տորթը շատ համեղ էր, իսկ գույնի առումով համահունչ իմ հանդերձանքին:)”:
Բոլոր այն ավանդույթներին, որոնք կապված են ցանկությունների իրականացման հետ, հոբելյարը հետեւում է, ուստի չի ասել, թե ինչ երազանք է մտապահել, որպեսզի այն անպայման իրականություն դառնա:):
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/


×
24,276






