Ճամփորդությունների սիրահար Անահիտ Հարությունյանը շարունակում է բացահայտել իր համար դեռեւս անհայտ վայրերը: Հետաքրքրությունն այս անգամ մոդելին սիրելիի հետ տարել է Պորտուգալիա.«Որոշեցինք միասին բացահայտել այդ հրաշալի երկիրը, քանի որ երկուսս էլ նախկինում չէինք եղել այնտեղ: Հայաստանյան ոչ այնքան ջերմ գարունը փոխարինեցինք ծովափնյա հանգստով: Դրական ու շատ լավ տպավորություններով վերադարձա»,-BRAVO.am-ին պատմել է նա:
Անահիտ Հարությունյանը
Զույգն օրեր առաջ է ուղեւորությունից վերադարձել Երեւան: Ինչպես Անահիտն է նշել, լինելով զգացմունքային` առաջնորդվում է զգացողություններով, իսկ դրանք, իսկապես, հրաշալի էին. աննկարագրելի լավ ժամանակ են անցկացրեցրել:
Անահիտ Հարությունյանը
«Անմոռանալի պահեր ապրեցինք: Եղանք նավահանգստային քաղաք Ֆարոյի հրաշալի վայրերում, նաեւ Սագրեսում, որն «աշխարհի ծայր» են անվանում»,-ասել է մոդելն ու հավելել, որ արդեն իսկ մտածում է` ինչպես կազմակերպել ամառային հանգստը:):
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անահիտ Հարությունյանի արխիվից


×
23,369






