×


Անահիտ Հարությունյան.«Սիրեցյալս Երեւանում էր, բայց…»

Անահիտ Հարությունյանն անձնական կյանքի մասին նախընտրում է չբարձրաձայնել եւ միայն նախորդ տարի BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում որոշ մանրամասներ պատմեց իր բելգիաբնակ ընտրյալի մասին: Մոդելը սիրեցյալի հետ լուսանկարներ եւս չի հրապարակում, սակայն օրերս համացանցում հայտնվել են գաղտնի արված կադրեր, որոնք իբրեւ թե բացահայտում են նրա ով լինելը:

Անահիտ.«Ռաֆայելն ուղղակի իմ ընկերներից է»

Անահիտ Հարությունյանը

Անահիտ Հարությունյանը


Մեզ հետ զրույցում Անահիտը հայտնել է, որ սիրելին Երեւանում եղել է, սակայն նա չէ լուսանկարի տղամարդը.«Ռաֆայելն իմ ընկերներից է` հաջողակ գործարար: Հարկ եղած դեպքում երբեմն օգնում է, ուղղորդում իր խորհուրդներով: Երկու օր առաջ միասին գնումների էինք գնացել: Տեղյակ չէի, որ Հայաստանում եւս պապարացիներ կան»,-ասել է նա ու հավելել, որ իր համար անսպասելի էր բարձրացած աղմուկը:
 
Մոդելի խոսքով` իր ընկերներից, ովքեր չեն ճանաչում Ռաֆայելին, փորձել են ճշտել` արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը, իսկ ովքեր ճանաչում էին, ընդհանրապես չարձագանքեցին:

Անահիտ Հարությունյանը


Անահիտից հետաքրքրվեցինք` ինչու ընտրյալի հետ լուսանկարներ չի հրապարակում. «Դրա համար պետք է լինեն արդեն լուրջ, վերջնական եւ գոնե կիսով չափ կատարված պլաններ, ինչպիսիք են նշանադրությունը, ամուսնությունը: Հակառակ դեպքում ճիշտ չեմ համարում լուսանկարներ հրապարակել»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/ Bravo.am/
Լուսանկարները` Անահիտ Հարությունյանի արխիվից եւ BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին