Սիրահարների տոնն Անահիտ Շահբազյանի համար կարեւորվել է մեկ այլ իրադարձությամբ: Ինչպես հայտնի է դարձել BRAVO.am-ին, երգչուհին եւ ընտրյալը` Կարեն Զադիրյանը, երեկ նշանադրվել են:
Անահիտ Շահբազյանը` նշանածի հետ
Քիչ առաջ մեզ հետ զրույցում Անահիտն ասել է, որ այժմ ընկերների ու գործընկերների շրջապատում, որոնց թվում են Սուրեն Առուստամյանը, Գոհար Ջավուկցյանը, Աննա Խաչատրյանը եւ այլք, նշում են իրենց ուրախությունը:
Անահիտ Շահբազյանը նշանադրվել է
BRAVO.am-ը շնորհավորում է Անահիտին եւ Կարենին` մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր, իսկ նշանադրության մանրամասները եւ նոր լուսանկարներ կներկայացնենք առաջիկայում:
BRAVO.am


×
14,982







