×


Անահիտ Շահբազյանը՝ նոր տեսահոլովակի եւ սպասվելիք անակնկալի մասին

Անահիտ Շահբազյանն ամուսնությունից հետո էլ շարունակում է զբաղվել իր սիրելի աշխատանքով: Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ մինչ հարսանիքը նոր տեսահոլովակ է նկարահանել, որի մոնտաժային աշխատանքները հետաձգվել են կյանքի կարեւորագույն իրադարձության պատճառով:):

Անահիտ Շահբազյանն՝ ամուսնու հետ


«Արեւ» երգի հեղինակն Արսեն Գրիգորյանն է, որը նաեւ գործիքավորումն է կատարել, ռեժիսորը երգչուհու ամուսինն է` Կարեն Զադիրյանը, իսկ օպերատորը` Արթուր Ամիրակյանը.«Տեսահոլովակում բացի ինձնից այլ հերոսներ չկան. ես եմ ու ես: Հուսամ՝ շուտով պատրաստ կլինի, եւ կներկայացնեմ հանդիսատեսիս»,-նշել է երգչուհին: 


Անահիտն այս շրջանում համերգային նոր ծրագրերով է զբաղված, նաեւ փորձում է նոր երգեր ձայնագրելու ժամանակ գտնել.«Այս հոլովակից հետո անակնկալ կմատուցեմ մի մարդու հետ, ով երգիչ չէ, բայց շատ գեղեցիկ է երգում»:

Անահիտ Շահբազյանը՝ նոր տեսահոլովակի նկարահանումներին


Նրանից հետաքրքրվել ենք նաեւ՝  արդյոք չեն ցանկանում այս տարի համալրել իրեց նորաստեղծ ընտանիքը.«Աստծո կամոք, շատ ենք ուզում ծնողներ դառնալ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am /
Լուսանկարները` Անահիտ Շահբազյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին