×


Անահիտ Սիմոնյանը Հայկոյի համար անակնկալ է պատրաստել :)

Անահիտ Սիմոնյանը BRAVO.am-ին տեղեկացրել էր, որ սիրո տոների առթիվ կներկայացնի հագուստի նոր հավաքածու: Այսօր նա մեզ հետ զրույցում հայտնել է, որ ստեղծել է կոկտեյլային 9 զգեստ` համադրելով կարմիր-սպիտակ եւ կարմիր-սեւ գույները, ստորեւ ներկայացված լուսանկարում էլ կրում է իր նոր աշխատանքներից մեկը:):

Անահիտ Սիմոնյանը


“Հաշվի առնելով, որ տոներին ավելի հարմարավետ է կրել ոչ թե երեկոյան, այլ կոկտեյլային զգեստներ, կարել ենք այնպիսի նմուշներ, որոնք կցանկանան հագնել շատ աղջիկներ: Դրանք ստեղծելիս կարեւորել եմ ե՛ւ այս տարվա թրենդները, ե՛ւ յուրահատկությունը, որ իմ ձեռագիրը նկատելի լինի: Պատվիրել էի զգեստների տեսքով քաղցրավենիք, որոնք օգտագործել ենք նկարահանման ժամանակ, սակայն ֆոտոշարքը չհավանեցի, այդ պատճառով ընդամենը մի քանի լուսանկար եմ հրապարակել”,-նշել է դիզայները:

Անահիտ Սիմոնյանը


Սիրո տոնն այսօր երեկոյան Անահիտն ու Հայկոն նշելու են ընկերների հետ: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ ամուսնու համար անակնկալ է պատրաստել.“Հիմա փակագծերը չեմ բացի, որ նախապես չիմանա:): Հուսով եմ` ինքն էլ ինձ համար ինչ-ոչ բան պատրաստած կլինի: Օրինակ` նախորդ տարի այս օրն ինձ ավտոմեքենա նվիրեց, քանի որ իմ նախկին մեքենան վթարի էի ենթարկել ու առանց փոխադրամիջոցի էի մնացել: Իսկ 2011-ին Սուրբ Վալենտինի տոնի առթիվ Հայկոն ելույթ էր ունենում “Արամ Խաչատրյան” համերգասրահում, ես հանդիսավար Արտավազդ Ամիրյանին խնդրեցի նրան բեմում հանձնել մի տուփ, որի մեջ փուչիկներ ու նվերներ էի լցրել:)”:

Անահիտ Սիմոնյանը


Անահիտ Սիմոնյանը բոլոր սիրահարներին մաղթում է երջանկություն.“Անսահման սիրեք իրար, փորձեք քիչ վիճել ու միմյանց վստահեք: Որտեղ սեր կա, այնտեղ պետք  է փոխադարձ հարգանք ու վստահություն լինի: Եթե արդեն ամուսնացած եք, այդքան մի կենտրոնացեք այդ փաստի վրա, փորձեք կողք կողքի ապրել այնպես, ինչպես ընկերություն անելու ժամանակ եք իրար վերաբերվել:): Եթե ամուսինները միմյանց սիրում են, ամեն տարի էլ կնշեն սիրահարների օրը”:

BRAVO.am
Լուսանկարները` Անահիտ Սիմոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին