Անատի Սաքանյանը շուրջ կես տարի է՝ ամուսնու հետ բնակվում է Մոսկվայում: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է «Քարե դարդ» սիթքոմից հետո այլ նախագծերում չընդգրկվելու պատճառի, վերջերս իրականացրած ուղեւորության եւ ընտանիքի համալրման մասին:
Անատի Սաքանյանը
«Այս շրջանում նկարահանումների այլ առաջարկներ չեմ ընդունում, քանի որ ապրում եմ Մոսկվայում եւ աշխատում եմ դիմահարդարի իմ մասնագիտությամբ»,-ասել է նա:
Անատին եւ ամուսինն օրերս են վերադարձել ճամփորդությունից: Նրա խոսքով՝ տասն օրվա ընթացքում հասցրել են լավ հանգստանալ եւ հետաքրքիր ժամանակ անցկացնել.«Արդեն ծրագրում ենք հաջորդ ուղեւորությունը. նախատեսում ենք էկզոտիկ որեւէ երկիր մեկնել: Նաեւ Մալդիվյան կղզիներ կգնանք, ուր մեր այցը պարբերաբար հետաձգվում էր աշխատանքի պատճառով»:
Անատի Սաքանյանն՝ ամուսնու հետ
Ընտանիքի համալրման մասին խոսելիս դերասանուհին ասել է.«Իհարկե, մտածում եմ մայրանալու մասին, բայց Աստծուց առաջ չընկնենք. ամեն բան՝ իր ժամանակին»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անատի Սաքանյանը


×
19,038





