×


Անգելինա Բաբաջանյան.“Խանդի վերջին տեսարանը տղայիս ծնվելուց հետո էր, երբ պարզվեց…”

“Միսս Հայաստան 1997” Անգելինա Բաբաջանյանը մոդելի կարիերայի փոխարեն նախընտրեց անձնական կյանքը` արդյունքում պարգեւատրվելով սիրող ամուսնով եւ գեղեցիկ երեխաներով: Գեղեցկության եւ նրբագեղության ազգային մրցույթի հաղթողը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այսօր զբաղվում է ընտանեկան բիզնեսով.“Սիրով եմ աշխատում, բայց գերադասում եմ ժամանակիս մեծ մասը նվիրել մեծ ընտանիքիս եւ ընկերներիս, որոնց շատ եմ սիրում”:

Անգելինա Բաբաջանյանն` ամուսնու հետ


Անգելինա Բաբաջանյանը եւ Կարեն Մարտիրոսյանն ունեն երկու դուստր եւ մեկ որդի: “Որքան շատ, այնքան լավ”. ահա այս կարգախոսով է առաջնորդվում զույգը` չբացառելով ապագայում կրկին ծնողներ դառնալը.“Չնայած` այս հարցում ունենք հստակ մեկ այլ դիրքորոշում եւս` աշխատում ենք որակի, այլ ոչ թե քանակի վրա”:

Երեք երեխայի մայրիկը կանանց հորդորում է չվախենալ գեղեցիկ կազմվածքը կորցնելուց եւ շատ բալիկներ ունենալ.“Ես երբեւիցե չեմ վախեցել, քանի որ հղիությունն ամենայուրօրինակ շրջանն է, որի ընթացքում կինն իրեն իսկական թագուհի է զգում, իսկ մնացածը գենետիկայի հարց է”:

Անգելինա Բաբաջանյանն` ամուսնու հետ


Անդրադառնալով իր եւ ամուսնու հարաբերություններին` Անգելինան նշել է, որ Կարենն ունի հումորի մեծ զգացում, հետո էլ ծիծաղով հավելել է հետեւյալը.“Խանդի վերջին տեսարանը տղայիս ծնվելուց հետո էր, երբ պարզվեց, որ որդիս ինձ է շատ նման”:

Անգելինան խոստովանել է, որ սիրով մասնակցում է մոդելավորող Վահան Խաչատրյանի ցուցադրություններին, չի հրաժարվում իրեն հետաքրքրող այլ առաջարկներից եւս.“Մենք ունենք շատ գեղեցիկ ու առողջ սերունդ, որին պետք է զիջենք մեր տեղը` փոխանցելով մեր փորձը, եւ ուրախանանք նրանց հաջողություններով”:

Անգելինա Բաբաջանյանի ամուսինը եւ երեխաները


Մեր հարցին, թե կցանկանա արդյոք, որ աղջիկներն իր ուղին ընտրեն, նա պատասխանել է` կնախընտրի, որ մոդելի աշխատանքը նրանց համար կյանքի իմաստ չդառնա.“Թող ունենան այլ մասնագիտություն, իսկ մոդելինգը լինի ընդամենը նախասիրություն”:

Անգելինա Բաբաջանյանը զրույցի վերջում շնորհավորել է գեղեցիկ սեռին` կանանց տոների կապակցությամբ.“Մաղթում եմ, որ բոլոր աղջիկներն ու կանայք գտնեն իրենց տեղն այս կյանքում, եւ ամենակարեւորը, ցանկանում եմ նրանց պայծառ ժպիտ ու հավերժ երիտասարդություն”:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անգելինա Բաբաջանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին