×


Անդրեի “Սարի աղջիկը” :)

Անդրեն մի քանի օրով հետաձգել է իր նոր` “Իմ հոգի” կոչվող ձայնասկավառակի թողարկման հետ կապված աշխատանքները, որի մասին արդեն պատմել ենք, որպեսզի մասնակցի ““Սարի աղջիկը” հայկական երգ է” նախաձեռնությանը:

Անդրեն կներկայացնի "Սարի աղջիկ" երգի տեսահոլովակը


Երգիչը ցանկություն է հայտնել կատարել այս ստեղծագործությունը, օրերս ձայնագրվել է, իսկ երեկ արդեն տեղի են ունեցել տեսահոլովակի նկարահանման աշխատանքները: Անդրեի “Սարի աղջկա” ձայնագրությունն ու գործիքավորումն արել է Նիկ Էգիբյանը, որը նաեւ հանդես է եկել որպես ռեժիսոր:

Անդրեն կներկայացնի "Սարի աղջիկ" երգի տեսահոլովակը


“Երգն ավելի ճանաչելի դարձնելու նպատակ ունեցող այս նախագծին միանալու առաջարկը ստացել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի “PR” բաժնի ուսանողուհիներից եւ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայից ու մեծ սիրով ընդունել եմ: Մեր նպատակն է պրոպագանդել, որ “Սարի աղջիկը” հայկական ժողովրդական երգ է, մերն է, եւ ոչ թե ադրբեջանցիներինը կամ թուրքերինը, ինչպես վերջիններս են ներկայացնում”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Անդրեն:

Նրա մեկնաբանությամբ “Սարի աղջիկը” հանրությանը կներկայացվի առաջիկա օրերին, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել տեսահոլովակի նկարահանման ընթացքը ներկայացնող տեսանյութը: Նշենք, որ ոճով զբաղվել են Ֆաինա Հարությունյանը եւ “Տերյան” մշակութային կենտրոնը:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Անդրեն

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին